Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երեկ

Փետրվար 16,2001 00:00

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՓՈՂՈՑՈՒՄ Երեկ վաղ առավոտից ոստիկանները շրջափակել էին վճռաբեկ դատարանին հարակից բոլոր փողոցները։ Ուստի, պաստառներով «զինված» ցուցարարները հավաքվել էին Վազգեն Սարգսյանի փողոցում։ Հավաքվածների մի մասը ՀԺԿ-ականներ էին, մյուս մասը՝ երկրապահներ։ ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանն «Առավոտին» հայտնեց, որ իրենք որեւէ երթ կամ ցույց չեն կազմակերպել. «Ուղղակի մարդկանց ցանկությունն էր՝ այստեղ լինել, փորձել ինչ-որ մի բան հասկանալ»։ Հավաքվածների մեջ մեծ թիվ էին կազմում զինվորական հանդերձանքով պատանի երկրապահները, որոնք պարզել էին հետեւյալ ցուցապաստառները՝ «Մենք Սպարապետի հետեւորդներն ենք», «Բացահայտել կազմակերպիչներին», «Հոկտեմբերի 27»-ը դավադրություն է հայոց պետականության դեմ», «Նաիրի Հունանյանը Հայրենիքի դավաճան է», «Հանցագործներին աջակցողները Հայրենիքի դավաճաններ են», «Հայ ժողովուրդը չի ներելու ոճրագործներին եւ կազմակերպիչներին», «Մահապատիժ «27»-ի գործով բոլոր մասնակից դավաճաններին», «Կոծկողների սերունդները չեն խուսափելու ահեղ դատաստանից» եւ այլն։ Սակայն ԵԿՄ վարչության անդամ Սասուն Միքայելյանը եւս մեզ հավաստեց, թե վարչությունը ոչ մի ցույց չի կազմակերպել. «Այստեղ ոչ ոք ոչինչ չի նախաձեռնել։ Ամեն մեկն իր կամքով է եկել։ Երեխաներն էլ իրենք են ցանկություն հայտնել մասնակցելու»։ Ի դեպ, մի պահ հավաքվածների մեջ հայտնվեց նաեւ ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը։ Նա «Առավոտին» հայտնեց, որ դատավարությանը մասնակցելու համար ԱԺ-ին 24 անցագիր է տրվել, որոնք համամասնորեն բաժանվել են խմբակցությունների եւ խմբերի միջեւ։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել