Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 15,2001 00:00

ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ «Արամ Խաչատրյան» համերգասրահի եւ ՀՖՆ-ի գլխավոր տնօրեն Նիկա Բաբայանն ասաց, որ շուտով փոխվելու է համերգասրահի դահլիճի հետ կապված քաղաքականությունը. «Մենք շատ մեծ փոփոխություն ենք մտցրել դահլիճի վարձի մեջ։ Այսուհետեւ բոլոր շոուները, ռուսական եւ այլ «աստղերի», էստրադային համերգները մեր դահլիճում կանցնեն այլ հիմունքներով։ Դահլիճը վարձակալելու համար նրանք երկու անգամ ավելի պիտի վճարեն, քան դասական երաժշտության համերգներ կազմակերպողները։ Այդ խտրականությունը մենք դնելու ենք։ Էլ չեմ խոսում, որ որոշ տեսակի շոուների ընդհանրապես դահլիճը չենք տրամադրի, անկախ նրանց առաջարկած գնից։ Մենք չենք կարող այդ ցածրորակ արվեստով անընդհատ առաջ գնալ»։ Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել