Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այսօր կսկսվի «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը։

Փետրվար 15,2001 00:00

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԵՎԵԼՈՒ Է «27»-Ի ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ Այսօր կսկսվի «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը։ Հասարակության որոշ ուժեր, առաջին հերթին տուժող կուսակցությունները՝ ՀԺԿ-ն, ՀՀԿ-ն, նաեւ կոմունիստներն ու այլ կուսակցությունների հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոշել են դատավարության ընթացքում անցկացնել հասարակական լսումներ։ ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հասարակական լսումներին կմասնակցեն իրավաբաններ, փաստաբաններ, որոնք կհետեւեն դատավարության ընթացքին։ «Եթե տեսնենք, որ դատավարությունը ընթանում է արդար եւ նորմալ հունով, կողջունենք, իսկ եթե տեսնենք, որ քննությունը Ջհանգիրյանը տարել է այլ ուղիով, շեղել է, ապա մենք Ջհանգիրյանին կպատժենք»,- ասում է պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը։ Ո՞վ եւ ինչպե՞ս պետք է պատժի Ջհանգիրյանին։ Մեր այս հարցերին ի պատասխան, տիկին Խուդաբաշյանն ասաց. «Հասարակությունը, ո՞վ։ Դուք չե՞ք կարդացել Չարենցի «Ամբոխները խելագարվածը»։ Այսպիսի ասացվածք կա «ամենավտանգավոր կենդանին կատաղած ոչխարն է»։ Այսօր մեր ազգը ծնկած վիճակում է, եւ եթե հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, ուրեմն չորեքթաթ պիտի ման գա։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վիճակում կհայտնվենք։ Ուրեմն, իշխանություններն ուրիշ ճար չունեն, նրանք ուզեն-չուզեն պետք է աջակցեն 27-ի արդարացի բացահայտմանը»։ Տասներկու կուսակցություն եւ հինգ հասարակական կազմակերպություն արդեն պատրաստակամություն են հայտնել ընդգրկվել այս հասարակական լսումներին։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել