Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆԿԱՏՎՈՒՄ Է ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ԱՃ

Փետրվար 15,2001 00:00

ՆԿԱՏՎՈՒՄ Է ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ԱՃ Պետական եկամուտների նախարարը ասուլիսներից մեկում հայտարարեց, որ 27 խումբ դեղերի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դրանք չեն թանկանա մինչեւ ապրիլի 1-ը։ Բայց համարյա բոլոր դեղատներում դեղերի գները բարձրացել են թռիչքաձեւ, ավելին՝ նույն դեղամիջոցը տարբեր օրերի տարբեր գներով է վաճառվում եւ նախկին արժեքից 50-60%-ով թանկ։ Ասենք Կոմիտաս-Փափազյան փողոցի խաչմերուկի թիվ 24 դեղատնում նույն արտադրության «Vurdon» 50 մգ (Վուրդոն) դեղահաբերը նախկին 750 դրամի փոխարեն վաճառվում է 900 դրամով, իսկ Հրաչյա Քոչար փողոցի թիվ 177 դեղատնում այն վաճառվում է 1200 դրամով։ Սովորական «Կոմֆորայի յուղը» (նախկին որակի եւ քանակի) տարբեր դեղատներում վաճառվում է նախկին գնի համեմատությամբ 60-100%-ով թանկ։ Օրենքները ամենից առաջ պետք է ծառայեն ժողովրդի բարօրությանը, բայց ճիշտ հակառակն է: Հարեւանուհիս, որը երկրորդ կարգի հաշմանդամ է, հոդացավերը հանգստացնելու համար ամենօրյա օգտագործման հաբերը էլ չի կարող գնել, որովհետեւ կրկնապատկվել են գները, իսկ մարդասիրական օգնության դեղատներից օգտվելը հերոսություն է։ – Ընչազուրկները հիվանդանալու իրավունք չունեն,- դառնացած ասում է նա,- մեզ մնում է ցավերի մեջ գալարվել այնքան, մինչեւ հոգիներս կավանդենք։ Ժողովրդի մեծ մասը փորձում է հիվանդությունները բուժել խոտաբույսերով, որովհետեւ դեղեր չի կարող գնել։ ՎԱՉԻԿ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել