ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ Երեկ ժամը 15։00-ին սկսվեց վերջին խոսքերի ունկնդրումը։ Պատմական ավարտը ժամը 15։45-ին էր՝ Սամվել Բաբայանի խոսքով։ – Ընդհանրապես, երբ հարցը գնում է տեռակտի մասին, իմ ափսեում չեմ զգում։ Որպես քաղաքական գործիչ՝ տեռակտի միջոցով իշխանություն բռնազավթելը չեմ ընդունում։ Հասկանալով այս գործի ծավալը, համարելով, որ գործը ճիշտ ուղղությամբ չի տարվել նախաքննության կողմից, ուզում եմ այս միտքն արտահայտել, որ ուշադրություն դարձնեք առաջին հերթին ամբողջ այս ամիսների ընթացքում. մինչ դեպքերը քաղաքական վիճակի համար՝ բարոյական մեղք ունեմ։ Մեղադրում եմ եւ իշխանություններին ընդհանրապես։ Ես բարոյական պատասխանատվություն եմ կրել իմ զինվորների առաջ։ Կապ չունի՝ նրանք այսօր դատապարտյալի վիճակում են։ Պատասխանատվություն եմ այսօր կրում իրենց ընտանիքների, ծնողների առաջ։ Խնդրում եմ իրենց կատարածը հայրենիքի նկատմամբ ուշադրության կենտրոնում պահվի եւ հնարավորին չափ մեղմ պատիժ տրվի նրանց։ Որեւէ անգամ չեմ զբաղվել հեղաշրջումներով։ 1992-ից դատաիրավական համակարգը չէր աշխատում, դատախազությունն էլ չէր աշխատում, քանի որ դատական նիստերին պուլիմյոտներով էին ներկայանում։ Բաբայանը, լիազորություններն օգտագործելով՝ օրինական դաշտ էր բերել մարդկանց։ Այն, որ այսօր հերոսներին դատում եք առանց պուլիմյոտների… սա նշանակում է, որ արդեն պետություն է կայացել… Դատավճռի կայացումը թողնում եմ Ձեր հայեցողությանը։