Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՊԵՏՔ Է ԲԱՎԱՐԱՐՎԻ»

Փետրվար 15,2001 00:00

«ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՊԵՏՔ Է ԲԱՎԱՐԱՐՎԻ» ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար, իրավագետ Վլադիմիր Նազարյանը փաստեց, որ «Միասնություն» դաշինքը ստեղծում է իրավաբաններից, փաստաբաններից կազմված խումբ, որն անմիջականորեն աշխատելու է Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդների փաստաբանների հետ։ Եթե «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ընթացքում փաստաբաններն ունենան միջնորդություններ, որոնք դատարանը ապօրինաբար չհարգի, ապա փաստաբանները պետք է տեղեկանք գրեն, բացատրեն, թե ինչ օրենքների խախտում է թույլ տալիս դատարանը եւ ինչու է հանիրավի մերժում իրենց իրավունքը։ Մասնագետներից կազմված խումբը նպատակ ունի զորավիգ լինել տուժողների փաստաբաններին, որպեսզի «27»-ի գործով ամբողջ ճշմարտությունը բացվի. «Որովհետեւ ժողովուրդն ընդհանուր առմամբ, այդ թվում նաեւ ԱԺ պատգամավորները, նաեւ՝ հազիվ թե Հայաստանում որեւէ մարդ համակերպված լինի այն վարկածին, որ դրանք թափառական մարդասպանների խումբ են, շրջում են աշխարհում, որտեղ ԱԺ նախագահ եւ վարչապետ են տեսնում՝ սպանում են»։ Ըստ զոհերի հարազատների փաստաբանների, գործում կան բազմաթիվ ակնհայտ էպիզոդներ, որոնցում ակնհայտ վառ վկայություններ կան կազմակերպչի մասին եւ ակնհայտորեն հարկ կլինի գործի այդ մասով քննություն իրականացնել։ Վլադիմիր Նազարյանը «Հոկտեմբերի 27»-ի գործի վախճանը տեսնում է ոչ թե կատարողներին սոսկ գնդակահարելու, այլ՝ «վերջնականապես կամ հերքվի, կամ հաստատվի այն փաստը, որ գործը ունեցել է կազմակերպիչներ»։ Կարեւորն այն է, որ «եթե գործի նյութերում կա ինֆորմացիա, որը հաստատում է, որ գործը կազմակերպված է, եւ սրանք կատարողներ են եւ ոչ ավելի, ապա այդ ինֆորմացիան պետք է մեջտեղ բերվի»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել