Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անցյալ տարի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի նախաձեռնությամբ լույս տեսավ «Ոգու փո

Փետրվար 15,2001 00:00

Երեսպաշտության փորձություն Անցյալ տարի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի նախաձեռնությամբ լույս տեսավ «Ոգու փորձություն» գիրքը, որը նվիրված է Վազգեն Սարգսյանի հիշատակին եւ որտեղ ամփոփված է վերջինիս կերպարն իբրեւ մարդու, արձակագրի, բանակի հիմնադրի ու հրամանատարի, եւ, ընդհանրապես, իբրեւ պետական գործչի։ Գրքի առաջին էջերից մեկը տեղեկացնում է, թե ի թիվս այլոց, «նյութերի նախապատրաստմանն ակտիվ մասնակցություն է ունեցել» Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը։ Որքան մեծ եղավ մեր՝ անտեղյակներիս զարմանքը, երբ կոմունիստական արխիվներից մեր ձեռքն ընկավ 1988-89թթ. ՀԿԿ Արարատի շրջկոմի բյուրոյի որոշման երկու արձանագրություն, որոնք գաղտնի գրիֆով ուղղված էին ԽՍՀՄ կոմկուսի ղեկավարությանը։ Փաստաթղթերը ստորագրել է ՀԿԿ Արարատի շրջկոմի այն ժամանակվա քարտուղար Առուշան Հակոբյանը։ Ընկեր Հակոբյանը Մոսկվային տեղեկացնում էր, թե ինքն ինչպես է պայքարում ղարաբաղյան շարժման, նրա ակտիվ անդամների գործունեության դեմ, թե ինչպես եւ հատկապես որ կուսակցական պաշտոնյան, իրավապահն է թերացել Արարատի շրջանում շարժումը կանխելու եւ «Ղարաբաղ» կոմիտեի, դրան հարող առանձին «բախտախնդիրների» ապօրինի գործունեությանը ինչպես հարկն է հակահարված չտալու հարցում։ Ամեն ինչ կոնկրետ է՝ անուն-ազգանունով, զբաղեցրած պաշտոնով։ Այսպես, 88-ի դեկտեմբերի 29-ի ՀԿԿ Արարատի շրջկոմի բյուրոյի որոշման արձանագրության մեջ ասված է. «Իրադրությունը առանձնակի սրված է եղել Արարատ քաղաքում՝ լարվածություն առաջացնելով շրջանում ընդհանրապես։ ՍՄԿԿ անդամներ, «Գարուն» ամսագրի խմբագրության աշխատակից Վազգեն Սարգսյանը (նշված են այլ անուններ եւս – Ն. Մ.) հանդես գալով ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության որոշմամբ լուծարքի ենթարկված «Ղարաբաղ» կոմիտեի անունից, որպես կոմիտեականներ, իրենց սադրիչ, քայքայիչ գործունեությամբ նպաստել են շրջանում ազգամիջյան հարաբերություններում լարվածության մեծացմանն ու ազգային կրքերի բորբոքմանը, կազմակերպել են չարտոնված միտինգներ ու գործադուլներ։ Նրանց կողմից անհարգալից, անվայել գնահատականներ են տրվել պատմական անհատների՝ կուսակցական ու պետական հայտնի գործիչների, միության, հանրապետության եւ շրջանի մի խումբ ղեկավարների։ Լուրջ բացթողումներ կան իրավապահ մարմինների աշխատանքում։ Ժամանակին վճռական միջոցառումներ չեն ձեռնարկվել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հնարավոր բախումները կանխելու, ազգային շահերի դիրքերից եկող «Ղարաբաղ» կոմիտեականների կողմից մասսաների շրջանում ծավալվող քայքայիչ գործունեությունը սահմանափակելու ուղղությամբ»,- արձանագրված է պարոն Հակոբյանի ստորագրած փաստաթղթում։ Ավելի ուշ, արդեն 89-ի հունվարի 5-ին նույն անհանգիստ Առուշան Հակոբյանը դարձյալ զեկուցում է. «Օգտվելով շրջանի կուսակցական, սովետական, կոմերիտական, տնտեսական, իրավապահ մարմինների առանձին աշխատողների թողտվությունից, երկչոտությունից, որոնք զուգակցել են տեռորի, հասարակական պարսավանքի ենթարկվելուց, այսպես կոչված «Ղարաբաղ» կոմիտեին հարող անձինք՝ ՍՄԿԿ անդամներ «Գարուն» ամսագրի խմբագրության աշխատակից Վազգեն Սարգսյանը եւ այլոք, ունենալով նեղ անձնական նկատառումներ, իրենց սադրիչ գործողություններով, առանց մտածելու հետագա հետեւանքների մասին, կուրորեն կատարելով ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության որոշմամբ լուծարքի ենթարկված «Ղարաբաղ» կոմիտեի հանձնարարությունները, փորձել են սեպ խրել աշխատավորական կոլեկտիվների ու ղեկավարության միջեւ»։ Չմեկնաբանենք: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել