Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀՈՒՇԱԳԻՐ

Փետրվար 14,2001 00:00

ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀՈՒՇԱԳԻՐ Երեկ ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Թոմաս Բիրաթը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով եւս մեկ անգամ ամրագրվում է ՄԱԿ-ի ՓՀԳ-ի եւ ՀՀ կառավարության, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստակամությունը՝ համագործակցված աշխատանքներ կատարել ՀՀ փախստականների հիմնախնդիրները լուծելու համար։ Ինչպես նշեց պրն Բիրաթը՝ «Վերջին տարում անտարակույս մեծ հետաքրքրություն ենք տեսնում կառավարության կողմից՝ այդ հիմնախնդիրները լուծելու համար։ Բայց ամենամեծ պրոբլեմը եղել եւ մնում է գործազրկությունը, որը վերացնելը դժվար խնդիր է եւ պետք է լուծվի պետական-կառավարական մակարդակով»։ Տարածքային կառավարման նախարարն ասաց, որ այսօրվա դրությամբ ՄԱԿ-ի ՓՀԳ-ի աջակցությամբ լուծվել է մոտ 2700 բնակարանի խնդիր, այս տարի նախատեսվում է փախստականներին ապահովել եւս 600 բնակարանով։ Ավելի մանրամասն հուշագիրը ներկայացրեց Փախստականների հարցերի եւ միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանը. «Հուշագիրը նշում է այն աշխատանքները, որոնք պետք է իրականացնի ՄԱԿ-ի ՓՀԳ-ն՝ ՀՀ կառավարության հետ։ Դրանք մի քանի ուղղությամբ են տարվում՝ փախստականների ինտեգրում, բնակարանային շինարարություն եւ սոցիալական հարցեր։ Մեր վարչության եւ ՓՀԳ-ի միջեւ կնքվելու են նաեւ ենթահամաձայնագրեր, որտեղ կմանրամասնվեն կատարվելիք աշխատանքները ու կնշվեն կոնկրետ կողմերի պատասխանատվությունների շրջանակները»։ Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել