Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՒՄ ԴԻՄՈՒՄ Է՝ ՄՆՈՒՄ Է ԱՆՊԱՏԱՍԽԱՆ

Փետրվար 13,2001 00:00

ՈՒՄ ԴԻՄՈՒՄ Է՝ ՄՆՈՒՄ Է ԱՆՊԱՏԱՍԽԱՆ Թերթի միջոցով ՀՀ նախագահին ուղղվող նման նամակները այն գրողների վերջին հույսն են հաճախ, որից նրանց զրկել չենք կարող։ «Կորցնելով բոլոր հույսերս՝ ստիպված դիմում եմ Ձեզ՝ հուսալով, որ Դուք կօգնեք ինձ արդարությանը հասնել։ Երկրաշարժից հետո ամուսնացել եմ Գյումրի քաղաքի բնակիչ Ջանիկ Անդրեասյանի հետ եւ Հրազդանից տեղափոխվել Գյումրի։ Ոչ Գյումրիում, ոչ էլ այլ տեղ հարազատ չունեմ։ Ամուսինս 1998թ. բուժման նպատակով մեկնեց ԱՄՆ եւ չվերադարձավ։ Ես 1999թ. դեկտեմբերին մեկնեցի Թեհրան՝ հարազատներիս մոտ եւ իմ տնակը, որը ուներ 3-4 սենյակ, պարսպապատված բակով, կոմունալ հարմարություններով, ժամանակավորապես հանձնեցի մեր հարեւան Հերոս Ծատուրյանին։ Երբ վերադարձա Թեհրանից, մեծ եղավ իմ զարմանքը, երբ տնակի տեղը տեսա քանդված տարածություն։ Հերոս Ծատուրյանը քանդել էր իմ տնակը, մտածելով, որ չեմ վերադառնա։ Բայց ասաց, թե պատրաստ է տնակս նույն ձեւով կառուցել, տալ ինձ։ Սակայն մինչեւ օրս ոչ միայն տնակը չի կառուցել, այլեւ թողել-փախել է Աշտարակ։ Ես բազմիցս դիմել եմ ներքին գործերի մարմիններին, ՀՀ դատախազություն, Շիրակի մարզի դատախազություն, սակայն ինձ պատասխանում են, որ Հերոս Ծատուրյանի արարքում հանցանք չկա, որ դա քաղաքացիական իրավահարաբերություն է։ Բայց ինչ քաղաքացիական իրավահարաբերության մասին կարող է խոսք լինել, երբ Ծատուրյանը առանց իմ գիտության, առանց իմ համաձայնության, իմ տունը, մեջը եղած ամբողջ գույքով հափշտակել, քանդել, վաճառել է։ Այժմ անօթեւան թափառում եմ Գյումրիում, չունեմ ոչ տուն, ոչ ապրելու միջոց եւ ում դիմում եմ՝ մնում եմ անպատասխան։ ԱՐՈՒՍՅԱԿ ՇԱՀԻՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել