Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՈՒՌԻՆ ՈՒ ԲԱՐԴԻՆ

Փետրվար 10,2001 00:00

ԻՆՉՊԵՍ ՈՒՌԻՆ ՈՒ ԲԱՐԴԻՆ Մինչ Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովը՝ Խոսրով Մելիքիչի գլխավորությամբ, լուծում է պետական ծանր խնդիրներ, ասենք՝ ո՞ւր տանել հրապարակի խաչը կամ ի՞նչ ֆիրմայի մինի-հեռախոսացանց տեղադրել օֆիսում, «Ակունք» համույթը Տյառնընդառաջի, Սուրբ Սարգսի տոների առթիվ ժողովրդական ստեղծագործություններով հարուստ միջոցառումներ է կազմակերպում։ Ինչպես տեղեկացրեց համույթի ղեկավարը, իրենք «Տոնացույց» կազմակերպության հետ դիմել են պրն Հարությունյանին՝ աջակցելու խնդրանքով. «Ու նա աջակցեց։ Նամակ գրեց մարզպետարանին, որ մեզ ընդառաջեն իրենց տարածքներում միջոցառումներ կազմակերպելու հարցում»։ Միգուցե, այնուամենայնիվ, դրսից տուրիստներ բերելուց ու նրանց իրենց հասանելիք մոմը վառել տալուց առաջ՝ օգնենք մեր ժողովրդին՝ իրենց քրիստոնեական ակունքներին վերադառնալու հարցում։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել