Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄԻՆ

Փետրվար 10,2001 00:00

ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄԻՆ Պարզվեց, որ տասը դրամանոց թղթադրամների կյանքը շատ կարճ էր, կարծես թե իրենց արժեքին համապատասխան։ Իբր թե մյուսներինն ինչ է։ Գործածության մեջ դրված մետաղադրամը պլպլան է, սիրուն, գրավիչ, բայց էլի անարժեք։ Կան մարդիկ, որ վիրավորում են պետական դրամը եւ երբ ուզում ես գնում կատարել՝ վաճառողը ձեռքդ հետ է մղում ու. – Էտի ինչ ա, այ ախպեր ջան, էտի չի անցնում։ Հենց այդպես էլ մեզ պատասխանեց «Այրարատ» կինոթատրոնի մոտ գտնվող կրպակներից մեկի վաճառողուհին։ Փորձեցի հասկացնել, որ «էտին» դրամ է, պետական եւ նույնիսկ կեղծած էլ չէ։ Չընդունեց։ Մեկ ուրիշ տեղում էլ տեսնելով մետաղադրամը, ուրիշ փող պահանջեցին։ Նորից նույնը։ Մոտ կանգնած մարդիկ էլ հաստատեցին, որ այդպես է եւ, որ իրենց հետ էլ է նույնը պատահել այլ տեղերում։ «Ուրիշ փողով» ծխախոտ, իհարկե, գնեցի։ Բայց զարմանալին այն է, որ քո իսկ երկրում արհամարհական վերաբերմունք կա սեփական դրամի նկատմամբ։ ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել