Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

1947 թվականին Սիրիայից մենք ներգաղթել ենք մայր հայրենիք: 1956թ. Երեւան քաղաքի նախկին Շահումյանի շրջս

Փետրվար 10,2001 00:00

Ընտանեկան գերխնդիր եւ ոչ միայն 1947 թվականին Սիրիայից մենք ներգաղթել ենք մայր հայրենիք: 1956թ. Երեւան քաղաքի նախկին Շահումյանի շրջսովետի որոշմամբ, ինձ եւ փոքր եղբորս (Եղիա Մելքոնյանին) սեփականության իրավունքով տրամադրվել է 450 քմ հողատարածք եւ թույլատրվել տան շինարարություն։ 90-ականների վերջում «Երքիմշին» տրեստը սկսեց բնակելի շենքերի շինարարություն մեր հարեւանությամբ եւ պարզ դարձավ, որ մեր տունն էլ պետք է քանդվի։ Կատարվեցին համապատասխան գնահատումներ, որից հետո եղբորս հատկացվեց տուն եւ վճարվեց գումար՝ իր սեփականության մասով, իսկ տան մյուս մասի ճակատագիրը, որը պատկանում է մեզ, հետաձգվեց եւ եղբորս մասը քանդելու ժամանակ վնաս հասցվեց նաեւ իմ մասին, քանդվեց տան 2/3-ը։ Եվ քանի որ հարց կար նաեւ իմ մասի քանդելու վերաբերյալ, մենք սկզբում համբերությամբ սպասում էինք, քանի որ կային փաստաթղթեր՝ մեզ տուն հատկացնելու վերաբերյալ։ Երկար ժամանակ հարցը չլուծվելու պատճառով, 1998թ. մենք դիմեցինք դատարան եւ Երեւան քաղաքի Շենգավիթի շրջանի ժողդատարանը (գործ՝ թիվ 2-487, 1998թ.) վճռեց. «Պարտավորեցնել «Երքիմշին» ՓԲԸ-ին՝ 1999թ. մարտ-հունիս ամիսների ընթացքում վերականգնել Մովսես Մելքոնյանին պատկանող Երեւանի Սեբաստիա փ. 96 տունը՝ ընկերության կողմից ներկայացված նախագծի եւ նախահաշվի համաձայն»։ Նշված ժամկետում ամբողջությամբ չնորոգվելու դեպքում «Երքիմշին» ՓԲԸ-ից հօգուտ ինձ՝ Մովսես Մելքոնյանի եւ Գյուլում Պողոսյանի (կնոջս), բռնագանձել 7138300 դրամ, որպես պատճառված վնասի փոխհատուցում։ Բայց դատարանի վճիռը մինչ այժմ մնացել է թղթի վրա, չնայած գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վարույթում։ Տարբեր ատյաններ բողոքարկելուց հետո, վերը նշված ծառայությունը աճուրդի է ներկայացրել «Երքիմշին» ՓԲԸ-ին պատկանող անպետք եւ շուկայականից շատ բարձր, ուռճացված գներով ապրանքներ, որը կրում է ձեւական բնույթ, 100 տարի հետո էլ այդ գույքը չի վաճառվի, իսկ «Երքիմշին» ՓԲԸ-ն ունի բարձր լիկվիդային ապրանքներ։ Մենք բազմիցս համաձայնել ենք տան վերականգնման համար, առանց որեւէ դրամական փոխհատուցման, բայց նույնիսկ այդ ուղղությամբ տվյալ ձեռնարկությունը ոչ մի քայլ չի արել։ Ավելին, մենք մեր ուժերով ստացել ենք քաղաքապետի թույլտվությունը վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար, որի ժամկետը լրանում է 2001 թվականի ապրիլին։ Գուցե ԴԱՀԿ ծառայությունը պատասխանի իր աշխատանքների թերացման համար, որովհետեւ մեզ հոգնեցրել են նրանց եւ «Երքիմշինի» անորոշ եւ ոչինչ չասող պատասխանները։ ՄՈՎՍԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԳՅՈՒԼՈՒՄ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել