Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒԾԻՐ ՀԱՐԿԵՐԴ ՈՒ ՄԻ ԲՈՂՈՔԻՐ

Փետրվար 09,2001 00:00

ՄՈՒԾԻՐ ՀԱՐԿԵՐԴ ՈՒ ՄԻ ԲՈՂՈՔԻՐ Հունվարի 30-ին մեր թերթում տպագրվել էր քաղաքացի Սեդա Սուքիասյանի «Պրն Գալուստյանին սպասելիս» վերնագրով նամակը։ Տիկին Սուքիասյանը բողոքում էր, թե իբր իրեն չի ընդունում էներգետիկայի նախարարը եւ իր տանը չեն տեղադրում երկսակագնային հաշվիչ։ ՀՀ էներգետիկայի նախարարությունում պարզաբանեցին, որ տիկին Սուքիասյանը բազմիցս դիմել է նախարարություն եւ արժանացել նախարարի ընդունելությանը։ Տիկին Սուքիասյանին ուղղված նախարարության նամակում ասված է, որ «Երեւան-էլեկտրացանցի» վերահսկողության տեսչության անցկացրած բազմաթիվ ստուգումների արդյունքում խախտում չի հայտնաբերվել։ Ի դեպ, Սեդա Սուքիասյանի պարտքը էլեկտրաէներգիայի դիմաց 2000թ. դեկտեմբերի դրությամբ կազմում է 78152 դրամ։ Տիկին Սուքիասյանը 2 տարվա ընթացքում վճարում չի կատարել։ Ինչ վերաբերում է երկսակագնային հաշվիչի տեղադրմանը՝ էներգետիկայի նախարարությունից տեղեկացրին, որ անվճար տեղադրելու համար տիկ. Սուքիասյանը պետք է ընդգրկվի սոցապ նախարարության սոցիալապես անապահովների ցուցակում կամ համապատասխան կարգի հաշվիչի տեղադրման համար վճարի 27 հազար դրամ։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել