«Լավ է դատվել, քան արդար հանձնվել» Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում անցյալ տարվա դեկտեմբերի 8-ից մինչ օրս շարունակվում է Հռիփսիմե Բադալյանի հայցադիմումի քննությունը ընդդեմ իր հարեւան Արմեն Սարգսյանի, իր նկատմամբ բռնություն գործադրելու, սպանության սպառնալիքներ տալու կապակցությամբ։ Նախորդ օրը լսվեց Հռիփսիմե Բադալյանի եւ Հռիփսիմե Հարությունյանի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը։ Մինչ այդ, Հռիփսիմե Բադալյանը եւ իր ամուսինը միջնորդություն էին ներկայացրել, որտեղ պահանջում էին քննիչի սուբյեկտիվ գործողությունների համար նոր նախաքննություն անցկացնել։ Դատական նիստում չեղյալ համարվեց այդ միջնորդությունը եւ նոր միջնորդություն ներկայացրին, որտեղ Հ. Բադալյանը պահանջում էր նոր նախաքննությունն անցկացնել մեկ այլ շրջանում, որպեսզի գոնե այնտեղ իրենց նկատմամբ ցուցաբերվի անաչառ վերաբերմունք։ Դատավոր Գ. Հակոբյանը միջնորդության առիթով հայտարարեց ընդմիջում, որի ընթացքում էլ նիստի մասնակից, ՀԳՄ անդամ, բանաստեղծուհի Մետաքսեն երկու կողմերին առաջարկում էր հաշտվել միմյանց հետ։ Իսկ որպես տարբերակ առաջարկվում էր, որպեսզի կողմերից մեկը վաճառի իր տարածքը։ Բայց թե՛ Հռիփսիմե Հարությունյանը եւ թե՛ Հռիփսիմե Բադալյանը միայն աղմկում էին եւ ասում. «Համաձայն եմ դատվել, քան անարդար հանձնվել, թո՛ղ դատարանը որոշի ով՝ ով է»։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ