Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԸ՝ ԻՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Փետրվար 08,2001 00:00

ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԸ՝ ԻՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հակաուռուցքային դիսպանսերի տնօրեն Գագիկ Բազիկյանի կարծիքով, այն մութ ու ցուրտ տարիների հետեւանքով շատացել են քաղցկեղով հիվանդները, սակայն «չնայած նրանց կյանքը շատ ծանր է, այնուամենայնիվ իմ 30 տարվա տնօրինության ժամանակ ինքնասպանության 3-4 դեպք է եղել. բոլորը ապրել են ուզում»։ Գ. Բազիկյանը նշեց, որ բուժաշխատողներին, աշխատավարձից բացի, ավելի շատ հուզող մի խնդիր կա։ Պրն Բազիկյանը պատմեց, որ արտասահմանում դեռեւս սաղմնային շրջանում հղի կնոջից վերցնում են պտղի հեղուկը եւ ստուգում՝ արդյո՞ք երեխային փոխանցվել է որեւէ գենետիկ հիվանդություն։ Եթե հիվանդությունը հայտնաբերվում է, ապա որոշ հիվանդությունների դեպքում կատարվում են ներարգանդային վիրահատություններ եւ երեխան ծնվում է լիակատար։ Գ. Բազիկյանն ասաց, որ Հայաստանում արդեն գործում է հայ-ֆրանսիական գենետիկայի համատեղ կենտրոն։ Կենտրոնի հիմնական խնդիրն է գենետիկ քրոմոսոմներով որոշել, թե տվյալ անձը կարո՞ղ է քաղցկեղով կամ մի այլ հիվանդությամբ հիվանդանալ, թե՞ ոչ՝ նախօրոք դրա դեմ պայքար սկսելու համար։ Բայց ինչպես շեշտեց Գ. Բազիկյանը, այս ամենը մեծ գումարների հետ է կապված, որոնք ներկայումս չկան։ Վերը նշված խնդրից բացի, Գ. Բազիկյանի կարծիքով, կա շատ ակտուալ խնդիր եւս, դա օրգանների փոխպատվաստման մասին օրենքի բացակայությունն է։ Այսինքն չկա մի օրենք, որի հիման վրա գնեն կամ վաճառեն մարդկային օրգանները։ Ըստ Գ. Բազիկյանի, տարեցտարի շարունակվող արտագաղթի հետեւանքը այն կլինի, որ Հայաստանում կմնան միայն ծերերն ու հիվանդները։ «Բոլորն են ուզում գնալ, նույնիսկ հաշմանդամները,- նշեց Գ. Բազիկյանը,- որովհետեւ այնտեղ տուժած մարդկանց ավելի մեծ ուշադրություն են դարձնում»։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել