Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼ ԱՆԵԼ

Փետրվար 06,2001 00:00

ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼ ԱՆԵԼ Հարգելի պրն Ռ. Քոչարյան, բազմիցս դիմել եմ ձեզ՝ հայտնելով ինձ հետ կատարված դժբախտության մասին, սակայն կորցնելով հավատը արդարադատության նկատմամբ եւ զգալով, որ այս պետությունում ոտնահարվում են մարդու իրավունքները, իմ վերջին դիմումում ստիպված էի պահանջել հրաժարական ՀՀ քաղաքացիությունից եւ տալ հնարավորություն ընտանյոք հանդերձ մեկնել մեր ընտրած երկիրը։ Ստանալով ձեզ ուղղված իմ բազմաթիվ դիմումների պատասխանները, սակայն գլխավոր դատախազ Բ. Նազարյանի ստորագրությամբ, նկատեցի, որ դրանք զարմանալի միանման էին, չէին համապատասխանում իրականությանը եւ իմ դիմում-բողոքների պահանջներին։ Ելնելով վերոնշվածից, ես համոզվեցի, պարոն նախագահ, որ դուք ընդհանրապես տեղեկություն չունեք իմ դիմումներից։ Պարոն նախագահ, ես խնդրում եմ ձեզ՝ ժամանակ գտնել եւ անհապաղ ինձ ընդունել։ Եթե ես չստանամ բավարար պատասխան, ստիպված եմ փետրվարի 10-ից հայտարարել հացադուլ, պահանջելով վերանայել իմ հայտարարությունով հարուցված քրեական գործը (ԵՊՀ դասախոսների դեմ՝ կաշառատվության գործով)։ ԵՎԳԵՆՅԱ ԴՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել