Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին շրջանում մայրաքաղաքում հայտնվել եւ ակտիվորեն գործում է «Էժան ապրանքներ» հավակնոտ անունը կրող

Փետրվար 06,2001 00:00

Նորամուծություններ՝ խանութում Վերջին շրջանում մայրաքաղաքում հայտնվել եւ ակտիվորեն գործում է «Էժան ապրանքներ» հավակնոտ անունը կրող խանութների մի շարք։ Այստեղ, թեեւ ապրանքների գները էականորեն չեն տարբերվում մյուս՝ «էժան ապրանքներ» տիտղոսը չկրող, խանութների նույնատիպ ապրանքների գներից, բայց մտցված է մի կարեւոր շտրիխ։ Այս ցանցի խանութ ոտք դնողներին, դեռ քայլ չգցած, առաջարկվում է դռան մոտ կանգնած աշխատակցին հանձնել… ձեռքի պայուսակը։ Մի պահ պոտենցիալ գնորդը քարանում է, ապուշ կտրում։ Ըստ երեւույթին, կարծում է, թե սխալմամբ, խանութի փոխարեն նախագահի նստավայր է մտել։ Շոկն անցնելուց հետո գնորդը՝ պոտենցիալ, կանգնում է երկընտրանքի առջեւ. թքել-հեռանա՞լ, թե՞, այնուամենայնիվ, դիմել այդ ստորացուցիչ, արժանապատվությունը վիրավորող քայլին. հանձնել պայուսակն ու գնումներ կատարել։ Ընդ որում, իրենց ոստիկանապետի տեղ դրած աշխատակիցների արդարացումները՝ բա որ մի բան թռցնե՞ն, ոչ մի հակափաստարկի չեն դիմանում։ Ինչպես պոտենցիալ գնորդին պոտենցիալ գողի տեղ են դնում, նույն հաջողությամբ էլ՝ խանութի աշխատակիցներին գնորդը կարող է պոտենցիալ գողի տեղ դնել եւ չվստահել իր պայուսակը։ Եվ, ի վերջո, ինչպես վիրավորված նկատեց գնորդներից մեկը՝ «միգուցե առաջարկեիք՝ լրիվ հանվել եւ նո՞ր ձեր քրջոտ խանութը մտնել»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել