Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ՝ ԱՐԴԱՐԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Փետրվար 06,2001 00:00

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ՝ ԱՐԴԱՐԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ Պատգամավորների մի մեծ խումբ (երեկվա նիստի ավարտից մեկ ժամ առաջ հավաքվել էր 63 ստորագրություն) նամակ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին. «ԼՂՀ-ում շարունակվող «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրգործի դատաքննությունը գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում։ ԶԼՄ-ների հակասական լրատվությունից ընդհանուր առմամբ երեւում է, որ դատաքննությամբ որոշակի տվյալներ են ձեռք բերվել, որոնք խիստ կասկածի տակ են դնում 2000 թ. մարտի 22-ին ԼՂՀ նախագահի դեմ ահաբեկչությանը Սամվել Բաբայանի մասնակցությունը։ Մեզ համար մարդկայնորեն հասկանալի է Ձեր վիճակը, առաջին հերթին՝ որպես նույն գործով տուժող կողմ, սակայն դիմելով Ձեզ, ցանկանում ենք հավատալ Ձեր բարձր առաքելությանը եւ վստահություն հայտնել, որ որպես ԼՂՀ նախագահ, օրինականության երաշխավոր, կստեղծեք անհրաժեշտ պայմաններ՝ գործով օբյեկտիվ եւ արդարացի դատավճիռ կայացնելու համար։ Նկատի ունենալով ձեր տարածաշրջանի ներկայիս ռազմաքաղաքական անորոշ վիճակը՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, հայության բոլոր հատվածների միակամ հանդես գալու եւ կայունություն հաստատելու անհրաժեշտությունը, հուսով ենք, որ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի անձը չի դառնա քաղաքական եւ անձնական շահարկումների առիթ եւ նրա նկատմամբ կցուցաբերվի օրինական եւ արդարացի վերաբերմունք»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել