Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ արհմիության միացյալ կոմիտեն երեկ հրապարակեց հունվարի 19-ին տեղի ունեցած համաակադեմիական ժողով

Փետրվար 03,2001 00:00

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ՀՀ ԳԱԱ արհմիության միացյալ կոմիտեն երեկ հրապարակեց հունվարի 19-ին տեղի ունեցած համաակադեմիական ժողովի արդյունքում ընդունված որոշումը, որը ուղարկվել է ՀՀ նախագահին, վարչապետին եւ ՀՀ ԱԺ նախագահին։ Որոշման մեջ փաստվում է. «Գիտության եւ գիտաշխատողների նկատմամբ ՀՀ իշխանությունների անտարբեր եւ արհամարհական վերաբերմունքը, որն արտահայտվեց նաեւ ՀՀ վարչապետի, ֆինանսների նախարարի, ԱԺ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նախագահի ընդհանուր ժողովին մասնակցելու հրավերի մերժումով»։ Գիտնականները որոշել են. 1. Դատապարտել մեր երկրում գիտական օջախների եւ գիտական ներուժի ոչնչացմանը նպաստող ՀՀ իշխանությունների անհանդուրժելի արհամարհական վերաբերմունքը։ 2. Պահանջել ՀՀ կառավարությունից՝ ա) այսուհետ ամեն ամիս վճարել թեմատիկ ֆինանսավորում ունեցող գիտական հիմնարկների աշխատողների աշխատավարձը եւ մինչեւ ս.թ. ապրիլ ամիսը փակել 2000թ. ընթացքում կուտակված աշխատավարձերի ամբողջ պարտքը, ինչպես նաեւ ԳԱԱ համակարգի ինստիտուտների թերֆինանսավորման հետեւանքով գոյացած տնտեսական պարտքերը, բ) գիտահետազոտական աշխատանքների արդյունավետ կատարման համար ապահովել բյուջեով նախատեսված ամենամսյա լրիվ ֆինանսավորումը, գ) գործնականորեն հովանավորել հիմնարար գիտության զարգացումը, առանց որի մրցունակ եւ շահութաբեր կիրառական գիտություն չի կարող գոյություն ունենալ, դ) լուրջ ուշադրություն դարձնել ԳԱԱ համակարգի աշխատողների սոցիալական վիճակի բարելավմանը, բարձրացնել նրանց աշխատավարձը։ 3. Հավանություն տալ այլ գերատեսչական պատկանելության գիտական հիմնարկների համախմբվելու եւ գիտական աշխատողների իրավունքները համատեղ պաշտպանելու առաջարկությանը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել