Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայն ձեւավորված ավանդույթի, նոր նշանակված քաղաքապետերը իրենց «դրվածքը» փորձարկում են թիվ 61 դպրո

Փետրվար 03,2001 00:00

ԴՊՐՈՑԸ ԳՈՐԾԱԴՈՒԼ Է ԱՆՈՒՄ Համաձայն ձեւավորված ավանդույթի, նոր նշանակված քաղաքապետերը իրենց «դրվածքը» փորձարկում են թիվ 61 դպրոցի նկատմամբ ոտնձգություն կատարելով: Ներկայումս գործող նորանշանակ կրթության վարչության պետը՝ Օ.Վաթյանը, սակայն, որոշեց Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, ու սեփական նախաձեռնությամբ սրել հարաբերությունները դպրոցի հետ… հավանորեն, նոր քաղաքապետին ավելի դուր գալու համար: 2001 թվականի առաջին ուսումնական օրերը դպրոցում նշանավորվեցին վարչության պետի ու նրա աշխատակիցների նոր ոտնձգությամբ: Հիշեցնենք, որ 1998-99 թվականների ընթացքում մի շարք կառույցների կողմից (քաղաքապետարանի իրավաբանական վարչություն, քաղաքապետարանի կրթության վարչություն, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչություն, հանրապետական դատախազություն, Մյասնիկյանի տարածքային դատախազություն, քաղաքապետարանի վերահսկողության վարչություն) անցկացրած բազմաթիվ ստուգումները որեւէ արդյունք չտվեցին: Միայն քաղաքապետ Ալբերտ Բազեյանի պաշտոնավարման ընթացքում հնարավոր եղավ ոչ միայն մտնել նորմալ աշխատանքային հունի մեջ, այլեւ մշակել դպրոցի զարգացման կոնկրետ ծրագիր: Թիվ 61 դպրոցի մանկավարժական կոլեկտիվը սթափության կոչով՝ փետրվարի 5-6-ը հայտարարում է երկօրյա նախազգուշական գործադուլ: Երեւանի թիվ 61 դպրոց, 2.02.2001թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել