Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Փետրվար 01,2001 00:00

«ՄԵՆՔ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆՔ ՆՈՒՅՆ ՈԳՈՎ» Հարցազրույց ՀՅԴ խմբակցության նորընտիր նախագահ Աղվան Վարդանյանի հետ Եվրախորհրդի անդամ դառնալը Հայաստանում միանշանակ չընդունվեց։ Ոմանք բացառապես հիացմունքով են խոսում, ուրիշները՝ սարսափելի դժգոհ են, քիչ չեն նաեւ հարցի նկատմամբ անտարբերները։ Քանի որ Աղվան Վարդանյանը նոր է վերադարձել Ստրասբուրգից, խնդրեցինք ներկայացնել իր դիտարկումները։ 172 Ի՞նչ է նշանակում հայաստանցու եւ Հայաստանի համար Եվրախորհրդի անդամ դառնալը։ 172 Իհարկե, պատմական իրողություն էր Հայաստանի անդամակցությունը Եվրախորհրդին։ Ցավոք, մեր ներքին դժվարությունները, ժողովրդի հոգեբանական վիճակը թույլ չեն տալիս լիովին գիտակցել այս փաստի կարեւորությունը։ Նույնիսկ 1017212 տարի առաջ որեւէ մեկիս մտքով չէր անցնի, որ մենք անկախ պետություն կունենանք, կանդամակցենք եվրոպական այդքան հեղինակավոր կառույցին։ Սա, առաջին հերթին նշանակում է համամարդկային արժեքների որդեգրում, նաեւ մեծ պատասխանատվություն այդ արժեքներին հավատարիմ մնալու։ Կարեւոր է նաեւ, որ մեր որդեգրած ճիշտ ընթացքի վրա այսուհետ մի աչք էլ է հսկելու, ինչը լրացուցիչ աչք է մեզ վրա եւ վերահսկելի է դարձնում Հայաստանում ժողովրդավարության զարգացումը, իրավական պետության կայացումը, քաղաքացիական հասարակության ստեղծումը։ 172 Ինչպե՞ս եք վերաբերում այն տեսակետներին, որ կտրուկ դեմ են արտահայտվում Եվրախորհրդի անդամ լինելուն եւ ասում են, թե դա ոչինչ չի տալու ավելորդ հոգսերից եւ պարտականություններից բացի։ 172 Կարծում եմ՝ ծայրահեղ միակողմանի մոտեցում է։ Փառք Աստծո, Հայաստանում այդ կարգի մարդիկ կամ քաղաքական ուժերը շատ քիչ են։ Ազգային ժողովում Եվրախորհրդին անդամակցելու հարցն ընդունվեց ընդամենը մեկ «դեմ»172ով։ Այնպես որ, մեր ազգային նկարագիրը մենք լիովին տեղավորում ենք այդ արժեքային համակարգի մեջ։ Մնացյալը մեզանից է կախված։ Մենք պետք է կարողանանք ծայրահեղությունների չգնալ։ Մեր այցելությունը Ստրասբուրգ հատկանշական էր նրանով, որ Հայաստանի պաշտոնական պատվիրակության մեջ ընդգրկված էին նաեւ ԱԺ172ում ներկայացված բոլոր կուսակցությունները։ Մեր քաղաքական համակարգը միասնական թիմով ներկայացավ Ստրասբուրգում։ Ադրբեջանի պարագան այլ էր, նրանք եկել էին զուտ նախագահական թիմով։ 172 Այսօր շատ է խոսվում Ցեղասպանության մասին։ Կա տեսակետ, որ եթե որոշ երկրներ այս պահին ընդունեցին Հայոց ցեղասպանությունը, ապա դա չարեցին մեր սիրուն աչքերի համար։ Պարզապես պատմության տվյալ պահին, տվյալ հարցում՝ մեր եւ մի շարք երկրների շահերը համընկնում էին։ Եվ պետք է համեստ լինել ու չթմբկահարել, թե հայ դիվանագիտությունը մեծ հաղթանակ տարավ։ 172 Նախ, չեմ կարծում, թե թմբկահարվում է հատկապես հայ դիվանագիտության հաղթանակը։ Բայց Ցեղասպանության ճանաչման խնդիրը, իրոք, բացառիկ նշանակություն ունի մեզ համար հենց մեր ապագայի տեսանկյունից։ Եվ վերջին շրջանի շղթայական ճանաչումը մի քանի երկրներում ապացույցն է, որ աշխարհում կարեւորվում է Հայաստան պետությունն ու ամբողջ հայությունը։ Մեր պետության ու Սփյուռքի համատեղ արդյունավետ աշխատանքի վկայությունն է նաեւ այս հաջողությունը։ Բնական է, նման կարգի միջպետական հարաբերություններում յուրաքանչյուր, հատկապես մեծ տերությունները, ունեն իրենց շահերը եւ արդեն ձեռքբերում է, որ այս խնդրում մեր ու նրանց շահերը համընկնում են։ Մենք պետք է կարողանանք գերտերությունների աշխարհաքաղաքական շահերից մեր օգուտը քաղել։ Որքանով կկարողանանք՝ դարձյալ կախված է մեզանից։ 172 Արդեն, որպես ՀՅԴ խմբակցության ղեկավար, խնդրում եմ ասեք, ի՞նչ դիրք կզբաղեցնի ձեր խմբակցությունը խորհրդարանական վերադասավորումների պարագայում, մանավանդ, շատերն են շեշտում, որ այդ վերադասավորումները հնարավոր են փետրվար172մարտ ամիսներին։ 172 Վստահ եմ լավատեղյակ եք, որ անցած մեկուկես տարում ՀՅԴ խմբակցությունը միշտ կառուցողական դիրքերից է հանդես եկել։ Ամենադրականը, որ այսօր առկա է Ազգային ժողովում, փոխադարձ հանդուրժողականությունն է, տարբեր խմբակցությունների միջեւ համագործակցության ձգտումը։ Մենք այդպես ենք աշխատել եւ շարունակելու ենք նույն ոգով։ Այսօր կանխատեսել վերադասավորումներ, կարծում եմ, տեղին չէ։ Աշխատանքային մթնոլորտ կա ԱԺ172ում, փոխադարձ վստահություն եւ հանդուրժողականություն կա, ինչն արդեն օրենսդրական լուրջ աշխատանք իրականացնելու հիմք է։ Զրուցեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել