Լրահոս
Օրվա լրահոսը

Մահ եւ ազատություն

Հունվար 31,2001 00:00
vahan hovhannisyan

Իր երեկվա ասուլիսում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 95 թվականին ձեռնարկած «Վահան Հովհաննիսյան+30» գործի հետ կապված ինքը Վահան Հովհաննիսյանի հետ «որեւէ խնդիր չունի» եւ խորհուրդ տվեց այդ հարցով զրուցել անձամբ պրն Հովհաննիսյանի հետ:

«Առավոտը», ինչպես միշտ, բաց է բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների, այդ թվում նաեւ՝ Վահան Հովհաննիսյանի համար: Սակայն մինչեւ կարողանանք համոզել պրն Հովհաննիսյանին՝ մեր թերթին հարցազրույց տալ, փորձենք պարզապես տրամաբանել: Եվ այսպես, 95-ին Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը Վահան Հովհաննիսյանի եւ նրա ընկերների դեմ առաջ է քաշել մեղադրանքներ՝ այդ թվում պետական հեղաշրջման փորձի եւ Վազգեն Մանուկյանի դեմ մահափորձի: Այսօր նա պրն Հովհաննիսյանի հետ խնդիր չունի, ինչը կարելի է մեկնաբանել երկու տարբերակով:

Տարբերակ թիվ 1. հեղաշրջման փորձը եւ մահափորձի նախապատրաստությունն այսօր պրն Սարգսյանը հանցագործություն չի համարում, քանի որ ռեժիմը (որի ժամանակ նա այդ պատասխանատու պաշտոնն էր զբաղեցնում) հանցավոր էր, իշխանությունը թալանում էր ժողովրդին, ծծում էր նրա արյունը etc, etc` տես պաշտոնական քարոզչության հայեցակարգը: Հնարավոր է նույնիսկ, որ առաջ քաշելով այդ մեղադրանքները, անվտանգության նախարարը հոգու խորքում համակրում էր Վահան Հովհաննիսյանի ձգտումներին:

Տարբերակ թիվ 2. Վահան Հովհաննիսյանը 95 թվականին ոչ մի հեղաշրջում եւ մահափորձ չէր նախապատրաստում:

Այդ դեպքում Սերժ Սարգսյանը գործ էր սարքում անմեղ մարդու դեմ եւ հիմա դրա համար խորապես զղջում է:

Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031