Լրահոս
Օրվա լրահոսը

Գող մենթոզավրեր

Հունվար 30,2001 00:00
lyubik

Ժողովրդական իրավունք

Դեպքերի բերումով Իջեւանի ՆԳ բաժնի տուգանային հրապարակ բերված անձնական «Ժիգուլիս» մի քանի օրում ոստիկանները այնպիսի վարպետությամբ թալանեցին, որ կնախանձեր ցանկացած դատապլստուկ ավազակախումբ։ Դեռ միտքս մրսում է շարժիչի իսպառ տկլորացումից։ Պայքարիս բոլոր ձեւերը ավարտվեցին մի քանի անգամ իմ արհեստաշեն կալանքի հեռանկարով, աշխատանքիցս հեռացումով, բարեկամներիս հալածանքով եւ ուժային կառույցների քարտեզագիր հետամտմամբ։ Պատկերացնում եմ գեթ մի գողացած պահեստամասով օրապահություն քարշվածի դեմքի «նկարչական» ձեւավորումը։ Միայն ծառայական մեքենաների մակնիշներով իրարից տարբերվող հերթագայիկ միլպետ-դատախազ-վարչության պետ սանդղակը ինձ տալիս էր կամ վարսավիրի խորհուրդ՝ գլուխս չխուզելու, կամ հրշեջի՝ կրակի հետ չխաղալու։

Հիշեցնեմ, որ հանրապետությունում առաջին անկախ թերթի խմբագիրն եմ եղել, յոթ անգամ մեծածավալ օգնել եմ Արցախին, համամիութենական եւ հանրապետական բազում մրցույթների դափնեկիր եմ, քաղաքական ծափնեկիր եւ այսպես շարունակ… Արգո նախարար (Հայկ Հարությունյան), խնդրում եմ Ձեզ, անձնական հսկողությամբ կատարման դնել իմ վնասի վերականգնումը, պատժել զուտ ուսադիրներով մտածողներին, վերջ տալ ծառայական թղթախաղին եւ ապացուցել, որ աստղային կոչումները չեն շնորհվում աստղեր մարելու։ Մեզանում կան գետնագնա գողեր, որոնց երկիրը ուզում է միայն գետնատակ բնակել։ Ես ամաչում եմ Ձեր համակարգի իջեւանյան բաղադրությունից՝ թրքասիրաշատ…

ԼՅՈՒԲԻԿ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ

Տավուշի մարզպետի օգնական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031