Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՐՆ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Հունվար 30,2001 00:00

ՊՐՆ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ Անցյալ տարվա դեկտեմբեր ամսից չեմ կարողանում նորից արժանանալ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի ընդունելությանը, որպեսզի պատմեմ, թե ինչ անմարդկային վերաբերմունքի արժանացա նրա աշխատակազմի ղեկավար Մուսայելյանի կողմից։ Մի քանի հարցեր ունեմ տալու պրն Գալուստյանին. ինչո՞ւ այդպես էլ չստացա նրա խոստացած էլկտրաէներգիայի գիշերային հաշվիչը, ինչո՞ւ ընդունելությունից հետո նրա հանձնարարականը ընթացք չստացավ եւ չուղարկվեց Երեւանի էլեկտրացանց, ինչպես դա արվեց 2000-ի հոկտեմբերի 13-ի նույն ընդունելության այլ այցելուների նկատմամբ։ Արհամարհվել է ոչ միայն իմ դիմումը, այլեւ ընթացք չի տրվել պրն Զադոյանի հանձնարարականին՝ ի պատասխան էներգետիկայի նախարարություն ուղղված իմ դիմումին։ Խնդրում եմ նամակս տպագրել, որպեսզի պրն Գալուստյանն իմանա, թե ինչ է տեղի ունենում իր ղեկավարած գերատեսչությունում։ ՍԵԴԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ (տվյալները խմբագրու թյունում են)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել