Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՐԿԵՑԵՔ ԿՈՇԸ»

Հունվար 27,2001 00:00

«ՓՐԿԵՑԵՔ ԿՈՇԸ» Այս հորդորով Ազգային ժողովին են դիմել Արագածոտնի մարզի Կոշ գյուղի մի քանի բնակիչներ՝ Համբարձում Ավետիսյանը, Վահան Մարտիրոսյանը եւ Ջուլիետա Գաբրիելյանը։ Նրանց բողոքն ուղղված է ՆԳՆ-ի նախկին աշխատակից, 1996-ից Կոշի գյուղապետ Հարություն Սուքիասյանի դեմ, որը «չարաշահելով պաշտոնը՝ մարզպետարանի եւ գյուղացիների աչքի առաջ քանդում է կանաչ խնձորի, խաղողի եւ ծիրանի բազմամյա տնկարկները եւ չնչին արժեքով վաճառում իր համախոհներին»։ Համբարձում Ավետիսյանը գրում է. «Ոռոգման ջրի եւ հողի վարձից գանձված գումարները չնչին մասով են մուտքագրվում գյուղապետարանի բյուջե։ 1994-ից գյուղում հողաբաժանում չի կատարվել, սակայն սնկի պես աճում են նոր հողահատկացումները»։ Կոշեցիները գրում են, որ այս բոլորի մասին գրավոր եւ բանավոր տեղյակ է պահվել մարզպետարանին, սակայն իրենց պատասխանում են, որ իրավասու չեն խառնվել. «Դուք եք ընտրել, դուք էլ դիմացեք»։ Մինչդեռ, իրենց կարծիքով՝ գյուղապետն ուղղակի վայելում է Արագածոտնի մարզպետի «խնամակալությունը» (գուցե պատճառը երկուսին միավորող նույն կուսակցական պատկանելությո՞ւնն է)։ Կոշի բնակիչները խորհրդարանին խնդրում են համապատասխան մարմինների միջոցով ստուգումներ անցկացնել եւ միջոցներ ձեռնարկել պաշտոնը նման ձեւով չարաշահողներից ազատվելու համար։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել