Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախյան վիկինգները, որոնք Մայր Հայաստանում եկան իշխանության, ոչ միայն հայ ժողովրդին ենթարկեցին սպի

Հունվար 27,2001 00:00

«ԿՈՄՈՒՆԻՍՏԻ ԺԱԼԿԻՅԵ ԲԱԼՏՈՒՆԻ» «Արցախյան վիկինգները, որոնք Մայր Հայաստանում եկան իշխանության, ոչ միայն հայ ժողովրդին ենթարկեցին սպիտակ գենոցիդի, այլեւ արտաքին դիվանագիտության մի խայտառակ էջ բացեցին իրենց կոմպլեմենտար քաղաքական կուրտիզանությամբ»։ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն իր այս միտքը զարգացրեց՝ հայտարարելով, որ մեր արտգործնախարարն ու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պետք է հեռանան ասպարեզից։ Իսկ իր մտքերը պրն Հակոբյանը 2-3 լրագրողներիս ներկայացրեց՝ երեկ նախապես հայտարարելով. «Տիկնայք եւ պարոնայք, սկսում ենք մեր բրիֆինգը»։ Հետաքրքրվեցինք, թե չի՞ հավակնում արտգործնախարարի պաշտոնին. «Մենք՝ մարքսիստներս, պաշտոնների հանդեպ մոլուցք չունենք։ Այսօր մենք սահմանափակվում ենք միայն ժողովրդի տրիբունի կարգավիճակով»։ «Ա1+»-ի թղթակցից հետաքրքրվեց, թե ինչու են օրերս իրենց հյուր հրավիրել. «պատմության աղբարկղից մի ինչ-որ անձնավորություն կանչել են հարցուփորձ անելու՝ կույս եք, թե առաքինի։ Խոսքը Բազեյան Ալբերտի մասին է։ Ավելի լուրջ գործերով զբաղվեք։ Իմ տիրուհիս՝ Աննա Իսրայելյանը, շատ է տարվում 27-ի դեպքերի կապակցությամբ քրեական թափթփուկներով։ Դա՛ էլ անհրաժեշտ չէ»։ «Ա՛յլ հարցեր»,- պահանջեց պրն Հակոբյանը։ Հետաքրքրվեցինք, թե երբեւիցե մարքսիստը հանդիպե՞լ է նախագահ Քոչարյանին։ «Նախագահ» բառը նախարարից լսելով՝ պրն Հակոբյանը սկսեց Վարդան Օսկանյանի մասին իր տպավորությունները պատմել. «Նախարարի ընդհանուր ինտելեկտուալ մակարդակը, պատմաիրավագիտական եւ միջազգային իրավունքի առումով, հայ ժողովրդի պատմությունն իմանալու առումով… եթե այդ մարդը ոչ մի տեղեկություն չունի Արցախի պատմության մասին եւ ընդհանուր մակարդակ չկա, որ հետը զրուցընկեր լինես, նրա հետ ինչի՞ց զրուցեմ»։ Նախագահի մասին խոսելիս պարոն Հակոբյանի տոնը մարտական-ագրեսիվից անցավ մեղմի։ Հանդիպել է նրա հետ. «Ինձ ներկայացրին Քոչարյանին, ասին՝ սա՛ է էն մարդը, որ քեզ Ռուբին Հուդ է ասում։ Ասաց՝ լսել եմ։ Ես էլ ասացի՝ փառք, արեւշատություն մեր արքային։ Հա՛։ Նա ասաց՝ ինչո՞ւ եք մարքսիստական վարկաբեկված անունը ընտրել կուսակցության համար։ Թռուցիկ ես էլ ասացի՝ դուք արցախյան հիմնահարցը դիտում եք որպես սեպարատի՞զմ, թե՞ ազգային-ազատագրական պայքար։ Ասաց՝ իհա՛րկե, ազգային-ազատագրական։ Ասացի՝ դե, հանձինս Ձեզ, մենք մի նոր մարքսիստ ունենք մեր շարքերում։ Էսքա՛նը»։ Ինչ վերաբերում է կոմունիստներին՝ մարքսիստը մեկ նախադասությամբ ասաց. «80-ականների կոմունիստները պրեդալի ի պրոդալի իդեալոգիու, պարտիյու ի նարոդ, կակ բիլի, տակ ի աստալիս ժալկիմի բալտունամի։ Նկատի ունենանք Հակոբյան Լեոնիդին եւ Թադեւոսյան Գագոյին… Կոմունիստները սազը ձեռներին՝ ճլնգացնում են, թե ՝ երեկ լավ էր, քանց վուր էսօր։ Էս ա նրանց քաղաքականությունը»։ Պատրաստեց Լ. ԱՎԱԳՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել