1996թ. ես իմ ընտանիքով մեկնեցի Քաշաթաղ՝ հավատալով շրջանը վերաբնակեցնելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը։ Այն ժամանակվանից, երբ մեծ դժվարություններով ստեղծեցի տնտեսություն եւ ապրելու անհրաժեշտ պայմաններ, շրջանի ղեկավարության, ՆԳ եւ ԱԱ մարմինների կողմից սկսվեցին հալածանքներ եւ ահաբեկումներ ընտանիքիս եւ իմ հանդեպ։ 1997թ. սկսած մինչեւ օրս շրջանի ղեկավարների կողմից ծեծի է ենթարկվել իմ կինը, ավերվել եւ թալանվել է իմ ամբողջ տնտեսությունը, անհայտ անձինք խուզարկել են իմ Երեւանի բնակարանը։ Ընտանիքիս եւ իմ իրավունքները պաշտպանելու բոլոր փորձերը անցել են ապարդյուն։ Բազմաթիվ բողոքներիս եւ դիմումներիս ոչ մի ընթացք չի տրվել Հայաստանի իրավապահ մարմինների կողմից։ Ահաբեկչությունները շարունակվում են առայսօր։ Անհայտ անձինք ինձ առաջարկում են լռել եւ չպահանջել արդարություն ու օրինականություն, հակառակ դեպքում սպառնում են հաշվեհարդար տեսնել իմ եւ ընտանիքիս հանդեպ։ Ես համոզված եմ, որ դա կազմակերպված է Քաշաթաղի ղեկավար Ա. Հակոբյանի եւ իրեն ենթակա շրջանի ՆԳ բաժնի հրոսակների կողմից։
Հայտարարում եմ, որ իմ եւ ընտանիքիս անվտանգությունն ապահովված չէ եւ որեւէ դեպք պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ իրավապահ մարմինների վրա։
ՌՈԲԵՐՏ ՍԻՄՈՆՅԱՆ