Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅՀՈՅԱՆՔՈՎ ՄՏԱՆՔ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ

Հունվար 26,2001 00:00
toto

Կարո՞ղ եք պատկերացնել, որ գերմանացիները լավ մեքենա արտադրելով, ճապոնացիները լավ տեխնիկա արտադրելով, կամ ռուսները լավ օղի թորելով թույլ տան իրենց ազգը «հայհոյանքով» սիրել։ Այն, որ սովետահայ պահեստապետը հանկարծ հարստանալով կարող է մնալ մտավոր ստորին մակարդակի, զարմանալի չէ։ Բայց նողկանք է առաջացնում իրենց մտավորական ենթադրողների լռությունը։ Դեռ լռում են այս նորահայտ ձեռնարկատիրոջ հերթական «Գրանդ» արտադրանքի փաթեթի վրա հայհոյանք կարդալիս։

«Մերն ուրիշ է»-ն, չգիտես ինչու, մարսեցինք, այն դեպքում, երբ անորակ ծխախոտ է, հետո «Մերն անուշ է» (մյուսներինը երեւի կամ թթու է, կամ կծու)։ Փղիկի հովանավորը, եթե կարողանա մի կոշիկի ֆաբրիկա էլ «էժանով» տալ Գրանդին, երեւի կունենանք հերթական «Մերը պադոշ է»-ն ու կոշիկների փաթեթներին էլ կկարդանք՝ մերը չհագնողի լավը… Երեւի կասեք, թե այս հարցում էլ օրենսդրական դաշտը թերի է։

Հայաստանում ոչ թե օրենքներն են թերի, այլ եղած օրենքների նկատմամբ թերի է հարգանքը, թերի է հոգեւոր դաստիարակությունը։ Գովազդվում են խաղատներն ու լոտոները, էժանագին շոուներն ու նորանոր սթրիփթիզ-ակումբները, իսկ ավելի ցավալին՝ գովազդվում է գողականը։ Կառավարությանն առընթեր համապատասխան կառուցվածքները զբաղված են երկրի հարստությունն «ըստ անհագ ախորժակի» վերաձեւողների գովքով եւ փառաբանությամբ։ Իսկ հեռուստաընկերությունները մի քանի արծաթադրամով ցուցադրում են «Գրանդի» պոռնոմուլտիկը քաղաքական փուչիկների ծծովի կոնֆետով անդարձ հեռանալու մասին։ Տխուր է։

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ռոբերտ Քոչարյանի «կուսակցության» անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031