Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹԱՑՆ ՈՒ ՉՈՐԸ ԽԱՌՆՎԵԼ ԵՆ ԻՐԱՐ

Հունվար 26,2001 00:00
anzrev

Երբ որեւէ անապահով, կարիքավոր մարդ է դիմում խմբագրություն ու պատմում իր դարդերը, որպես կանոն, դրանցում մեղավոր են լինում պետական այրերը, այս կամ այն գերատեսչությունը, երբեմն՝ հանգամանքները։ Որպես կանոն, գրեթե միշտ քաղաքացիներն են իրավացի։

Երեկ «Առավոտ» էր դիմել մի կին, որը միայնակ մայր է՝ 5 որդի ունի, նրանցից երկուսը զորակոչային տարիքի են։ Մի քանի տարի առաջ, պարտքերն ու դրանց տոկոսները փակելու համար տիկինը վաճառել է Հարավ-արեւմտյան թաղամասի իր բնակարանը՝ այդպիսով զրկվելով ոչ միայն բնակարանից, այլեւ գրանցումից։ Այժմ տիկինը տարբեր ատյաններ է դիմում՝ պատճառաբանելով, թե ուզում է պարզել՝ որդիները ո՞ր տարածքից պետք է զորակոչվեն։ Նրան խորհուրդ են տալիս գրանցվել որեւէ ծանոթի տանը եւ տղաների բանակ մեկնելուց հետո դուրս գալ գրանցումից։ «Այդ դեպքում ո՞ւմ համար գնան ծառայեն»,- վրդովվում է տիկինը ու պահանջում որեւէ լքված նկուղ կամ տարածք հատկացնել իրեն եւ որդիներին։

Բայց թե ի՞նչ հիմքով՝ տիկինն իր տրամաբանությունն ունի. «Էդ պետության մեղքով եմ տունս ծախել, հիմա ինչո՞ւ պիտի իմ մասին չմտածեն»։ Չենք ուզում վիրավորել կնոջը, սակայն եթե պետությունը ուրիշների հիմարությունների համար պատասխան տա, ի՛ր հիմարությունների տակից ո՞վ է դուրս գալու։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031