Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մամուլի շենքի դռան վրա երեկ հայտնաբերեցինք «Ո՛չ թուրքական արտադրանքին» գրությունը։ ՀՅԴ երիտասարդական

Հունվար 26,2001 00:00

Մեզ «մամուլ-քենդիի» տեղ են դրել Մամուլի շենքի դռան վրա երեկ հայտնաբերեցինք «Ո՛չ թուրքական արտադրանքին» գրությունը։ ՀՅԴ երիտասարդական միությունը, որը սույն պատժամիջոցի նախաձեռնողն է, հավանաբար, համոզված է, որ մամուլի շենքում գտնվող մեկ տասնյակից ավելի խմբագրություններ բացառապես թուրքական արտադրանք են թողարկում։ Եվ իրենց արտադրանքի ծագումը քողարկելու նպատակով թերթերը լույս են ընծայում ոչ թե թուրքերեն, այլ հայերեն կամ ռուսերեն։ Բոլորը միամտաբար կարծում են, թե այդ շենքում տեղադրված թերթերը Հայաստանին են ծառայում, մինչդեռ, պարզվում է, որ զբաղված են դարավոր թշնամու արտադրանքը նենգափոխված մատուցելով ժողովրդին… Մամուլի շենքում, ի դեպ, նաեւ «Միր» եւ «Երեւան» հեռուստաընկերություններն են, որոնք թուրքական իրենց արտադրանքով ապականում են Հայաստանի ջինջ եւ անապակ եթերը։ Այստեղ, ի դեպ, գործում են նաեւ «Մեդիա» սրճարանը, վարսավիրանոցը, Պուշկին Սերոբյանի «Օգոստոսի 23. ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպությունը, որոնք, սակայն, կարծես թե որեւէ արտադրանք չեն թողարկում։ Ինչպե՞ս կարձագանքեն մամուլի շենքում գտնվող խմբագրությունները ըստ էության իրենց արտադրանքը խարազանող եւ հալածող այս կոչին՝ պարզ չէ։ Ինչ վերաբերում է «Առավոտին», ապա արդեն իսկ նախադեպը կա մեր աշխատակիցներին «թուրք» որակելու։ Դա արել էր «Գրանդ Քենդին»՝ ազգային թութունի եւ հրուշակագործության ականավոր առաջնորդ Հրանտ Վարդանյանի կամոք։ Սեփ. լր. Հ. Գ. Ուզում ենք հույս փայփայել, որ մամուլի շենքից դուրս գտնվող «Երկիր», «Ազգ» եւ մնացած թերթերին ՀՅԴ երիտասարդական միությունը նման սպառնալիք չի հղի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել