Լրահոս
Օրվա լրահոսը

Հողը՝ գյուղացուն, ջուրը՝ մարզպետին

Հունվար 25,2001 00:00
grel

Շուրջ 30 մլն դրամի յուրացման վերաբերյալ

2000թ. ամռանից դիմել եմ ՀՀ նախագահի անձնակազմի եւ կառավարության համապատասխան օղակներին ու բոլորն էլ իբր ինձ տվել են սպառիչ պատասխաններ։ Արդյունքում մնացել են յուրացված պարզ թվաբանական թվեր։

1998 թվից, Արարատի շրջանի Գոռավան գյուղը, չունենալով համայնքի կողմից ընտրված ՋՍԸ-ի նախագահ, այն ապօրինի ձեւով տիրել է գյուղի գյուղապետ Մ. Առաքելյանը, որը գյուղին պատկանող ոռոգման երկու պոմպերից մեկի 50%-ը օգտագործել է պահուստային հողերում 10-20 հա ծխախոտի մշակմանը, հացահատիկի բերքահավաքից հետո այդ պոմպը մասամբ աշխատում էր իրենց համար, բացառությամբ 3-4 ընտանիքի մոտ 1 հա տարածքից։ Տվյալ հատվածի համար ամենավնասով աշխատող պոմպը, որն ունի վայրկյանում 120 լիտր հզորություն, սակայն տեղանքի բարձրության պատճառով մղում է ընդամենը 50լ/վրկ։ Շարժիչի հզորությունը հասնում է 200-400 կվ/ժամի։ Միայն էլեկտրաէներգիայի ծախսը օրական անցնում է 120 հազար դրամից։ Ինձ պատասխանում են, որ այդ գումարը գյուղը չի տալիս, անհոգ եղեք։

Հետաքրքիր է, երկրի նման ֆինանսական պայմաններում երկու անձի համար այդ ո՞ւմ գրպանից է փոխհատուցվել մոտ 10-15 մլն դրամի հասնող էլեկտրաէներգիայի վարձը, երբ վարձակալները, գյուղապետի հովանավորությամբ, գրեթե ոռոգման ջրի վարձ չեն վճարել։ Երկրորդ պոմպի մղած ջրի առյուծի բաժինը տրվում է ՋՍԸ-ի նախագահին, նրա տեղակալին։ 2000թ. գյուղին տրվել է 1.905 հազ. խմ ջուր, որի դիմաց վճարվել է 1.700 հազ. դրամ եւ մոտ 1 մլն-ն՝ ժողովրդի պարտքն է կազմում (ըստ ՆԳ Արարատի բաժնի ստուգումների՝ 920 հազ.)։

Պետության սահմանած 3,7 դրամին ավելացնելով ՋՍԸ-ների իբր կատարած աշխատանքի վարձը, այն մեզ մոտ հասել է 7-8 դրամի եւ այս ապրանքի գումարը դառնում է ոչ թե 7 մլն դրամ, ինչպես նշված է պատասխանում, այլ 15-16 մլն դրամ։ Կա փաստացի ստացված ապրանք, որի համար չի վճարվել մոտ 12 մլն դրամ, որը հանդիսանում է գյուղապետի եւ իր թիմակիցների պարտքը։ Էլեկտրաէներգիայի փոխհատուցումը անցնում է 30 մլն դրամից։ Եթե մոտ 500 տնտեսություն ունեցող գյուղում ինձ նման յուրաքանչյուրը 30 հազար դրամ մուծած լիներ, այն կկազմեր մոտ 15 մլն դրամ։ Նրանց պետք էր ջուրը տալ այն մարդկանց, որոնք գումարը մուծում էին ոչ թե խնայդրամարկղ, այլ սեփական գրպան։ Եթե յուրաքանչյուրը 10 հազար դրամ մուծած լիներ, որը շատ հավանական է, կկազմեր շուրջ 5 մլն դրամ։ Ոռոգման ջրի վարձերի 20-25% ապահովելը մեծ ցուցանիշ համարվեց մարզպետին նախարար նշանակելու համար։ Անկախության հռչակագրի ո՞ր կետում էր նշված՝ հողը տալ գյուղացուն, իսկ ջուրը՝ մարզպետին եւ գյուղապետին։ 10 հազար դրամ պարտքի համար ինձ ջուր չէին տալիս, իսկ իրենց նման պարտքերի դեպքում, ջուրն անարգելք հոսում է։

ՊԵՏԻԿ ԳՈՒԼԳՈՒԼՅԱՆ

Արարատի շրջ, գ. Գոռավան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031