Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անցել է 2,5 տարուց ավելի ժամանակ եւ նախագահ Քոչարյանի նախընտրական խոստումներից ամենակարեւորը, թե իր

Հունվար 25,2001 00:00

ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎՈՒՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ Անցել է 2,5 տարուց ավելի ժամանակ եւ նախագահ Քոչարյանի նախընտրական խոստումներից ամենակարեւորը, թե իր նախագահությունից երկու տարի անց դրական փոփոխություններն ակնառու կլինեն, առայժմ չի իրականացել, ինչպես նաեւ չի իրականացել սահմանադրական փոփոխությունների մասին խոստումը։ Ոչ ոք չգիտի, թե նախագահին առընթեր հանձնաժողովն ինչով է զբաղված, ինչ փոփոխություններ է նախատեսում առաջարկել եւ, վերջապես, երբ պատրաստ կլինի փոփոխությունների փաթեթը։ Որքան էլ տարօրինակ է, սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովում ոչ մի պատգամավոր ընդգրկված չէ։ Առայժմ առանձին խմբեր զբաղվում են սահմանադրական փոփոխություններով։ Արշակ Սադոյանը նույնիսկ հանրաքվեի օրն է նշում։ Խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը տեղյա՞կ է, թե ինչ փոփոխություններ է նախապատրաստում նախագահին կից հանձնաժողովը։ Ըստ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի, առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում ՀՀ նախագահի կողմից ստեղծված սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խմբից համապատասխան փաստաթղթեր կներկայացվեն։ Նախագահին առընթեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի առաջարկներին որեւէ պատգամավոր, այդ թվում նաեւ՝ Վ. Դալլաքյանը, ծանոթ չեն. «Փաստորեն, այդ աշխատանքներն ընթանում են ոչ հրապարակային ձեւով։ Մենք շատ հպանցիկ ինֆորմացիա ունենք, թե ինչի մասին է խոսքը»։ Ի վերջո, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի հարցը պետք է Ազգային ժողովը որոշի։ Հիշեցնեմ, որ ԱԺ-ն արդեն ընդունել է «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ. «Այսինքն՝ մենք հիմքն ենք ստեղծել»։ Տեխնիկապես վերջնական սինթեզը պետք է խորհրդարանում կատարվի. «Եվ այդ տեսանկյունից շատ տրամաբանական կլիներ, որ վերջնական տեքստը հանրաքվեի դնող մարմինն ի սկզբանե մասնակցեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքներին»։ Ինչը ի սկզբանե չի արվել։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել