Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կաթիլ… օդ՝ կալանավորներին

Հունվար 24,2001 00:00
qaxbantarkyal

Մեզ մոտ բանտի եւ մեկուսարանի բանտարկյալները զբոսանքն ու վարժանքները անցկացնում են բակի խցերում՝ ունենալով բակում ամենօրյա գոնե մեկ ժամվա քայլելու իրավունք։ Սա իր մակերեսով բանտախցին հավասար մի տարածք է, մոտ 3մ բարձրությամբ բետոնե պատերով եւ տանիքի փոխարեն ճաղերով պատված։ Ի տարբերություն բանտախցի, կալանավորը այստեղ երկինք է տեսնում եւ մաքուր օդ շնչում։ Այս 18-20 քմ տարածքում շաբաթը մեկ կամ երկու անգամ, մոտ 30-40 րոպե տեւողությամբ, շուրջ մեկ տասնյակ կալանավորներ քայլքով մեխանիզմի պես ետ ու առաջ են անում, փորձելով որքան հնարավոր է շատ մաքուր օդ շնչել։ Իսկ եթե բանտախցում կարգազանց կա, ապա բանտախուցը հաճախ զրկվում է այս շռայլությունից կամ էլ ճարահատված «պռագուլկի» համար պատասխանատուին վերաբերմունք է ցույց տալիս։ Անձնակազմի համար «պռագուլկի» պահը նաեւ հարմար է բանտախցերում «շմոն» անելու համար։ «Շմոնը» գույքաստուգումն է, որը սովորաբար ուղեկցվում է բարբարոս մեթոդներով ու ջարդուփշուրի սկզբունքով։

«Շմոնի» ընթացքում հսկիչները բանտախցերից վերցնում են այն ամենը, ինչ արգելված է։ Չնայած արգելված որեւէ բան հնարավոր չէ հասցնել բանտախուց։ Ուստի, հաճախ այս «արգելված» իրերի անվան տակ «շմոնչիները» տանում են ծխախոտ կամ սննդամթերք։ Իհարկե, կալանավորները սա շատ լավ են հասկանում, բայց դիմակայել չեն կարող, որովհետեւ հսկիչ-կալանավոր փոխհարաբերությունների մեջ կալանավորը միշտ մեղավոր է։

Հ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031