Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդունելուց բացի, պետք է կիրառել»

Հունվար 24,2001 00:00
Tigran Torosyan

Երեկ «Հոլսթեն» սրճարանում լրագրողների հետ հանդիպում ունեցավ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը։ Որպես հրատապ թեմա՝ պրն Թորոսյանը խոսեց կադրային փոփոխությունների մասին՝ դա համարելով տրամաբանական. «Կառավարության կազմում պրն Լոքյանի ընդգրկումը նույնպես տրամաբանական եմ համարում,- ասաց նա,- եւ դա ոչ թե այն պատճառով, որ այսօր դաշնակցությունը գալիս է իշխանության, այլ այն, որ Անդրանիկ Մարգարյանի վարչապետ դառնալուց հետո, եթե ուշադիր լինեք խորհրդարանի քվեարկություններին, դաշնակցությունը հիմնականում պաշտպանել է կառավարության մոտեցումները»։

Դատելով ԱԺ փոխխոսնակի խոսքերից, կարելի է ենթադրել, որ Դ. Լոքյանին կառավարության կազմում ընդգրկելը Ա. Մարգարյանի նախաձեռնությունն է։ Այս հարցը պրն Թորոսյանը «էական» չհամարեց եւ կարեւորեց «ՀՀԿ-ի ու ՀԺԿ-ի դիրքորոշումների համընկնումը» եւ Լոքյանի «անձնական եւ կազմակերպչական հատկանիշները», որը, ի դեպ, վարչապետը գնահատում է։ Ինչ վերաբերում է բարեփոխումներին, ապա առաջին նախապայմանը պետական կառավարման համակարգերի բարեփոխումների հիմնախնդիրն է։

Երկրորդ հիմնախնդիրը քաղաքական համակարգի բարեփոխումների հարցն է. «Այս երկու հիմնախնդիրները չլուծելու դեպքում դատապարտված ենք չլուծելու նաեւ տնտեսական խնդիրը»,- զգուշացրեց Տ. Թորոսյանը։ Բոլոր ոլորտներում կոռուպցիան մեծ չափերի է հասնում, ինչը պրն Թորոսյանի կարծիքով՝ «բարդ խնդիր է եւ լուծում դժվար է ակնկալել»։

Ըստ Տ. Թորոսյանի, «միայն օրենքով հնարավոր չէ կարգավորել երկրի կարգը։ Լավ օրենք ընդունելուց բացի, այն պետք է նաեւ կիրառել»։

Հ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031