Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց OPT-ի եւ ՀԱՀ-ի հետ

Հունվար 23,2001 00:00

Հայ հեռուստադիտողները ծանր կորուստ կրեցին։ Այլեւս նրանք՝ առանց դեցիմետրային ալեհավաքների չեն կարող դիտել ռուսաստանյան OPT հեռուստընկերության հաղորդումները։ Ճիշտ է, դեպքը տխուր է, սակայն ռուսական հեռուստաալիքների մեծ ընտրությունը՝ HTB, PTP, ՁԹՃ եւ այլն, եւ այլն, դեռեւս հնարավորություն կտան հայ հեռուստադիտողներին ստանալ բազմազան, հիմնականում անկողմնակալ, պրոֆեսիոնալ մակարդակի լրատվություն, դիտել փաստագրական, ճանաչողական բազմաթիվ հաղորդումներ։ Այլ բան կլիներ, եթե մեզ թողնեին միայն հայկական հեռուստաընկերությունների պատրաստած հաղորդումների եւ լրատվական թողարկումների հույսին։ Բայց նման աղետ մեզ դեռեւս չի սպառնում։ Ամեն դեպքում, հետաքրքիր է իմանալ մեր համաքաղաքացիների տեսակետը՝ ծա՞նր են տանում, որ այլեւս հնարավորություն չեն ունենալու դիտել OPT-ի հաղորդումները։ Դանիելյան Գեւորգ (Խ. Աբովյանի անվան դպրոց, 6-րդ դասարան)- Դա շատ վատ է, որովհետեւ ամենալավ կինոներն էդ ալիքով են ցույց տալիս։ Հովսեփյան Ռուբեն (նույն դպրոց, 6-րդ դասարան)- Վատ է, բայց հենց ռուսները պետք է Հայաստանին փող վճարեն, որ իրենց ալիքը ցույց տան։ Շատ են ուզում իրենց ռուսական բաներն ամեն տեղ լինի, դե, թող վճարեն։ Լիպարիտ Ղուլոյան (Ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր)- Զայրացած ենք, սարսափելի զայրացած ենք։ Շատերը հայկական ալիքները չեն էլ նայում, մենակ ռուսական։ OPT-ն բարձր կարգի տելեվիդենյե ա։ Զարմանում ենք, էս փոքրիկ հանրապետությունը էդքան շատ է ուզում Ռուսաստանին մոտենալ ու OPT-ից հրաժարվում է։ Իսկ ի՞նչ կարիք կա, որ 11 հատ տեղական կանալ ունենա։ Եթե հրաժարվում ենք, գոնե PTP-ից հրաժարվենք։ Կարո Կարապետյան (փաստաբան)- OPT-ն լավ հեռուստաալիք էր, հատկապես տեղեկատվության իր սպեկտրը շատ մեծ էր։ Ցավում եմ, որ էդպես եղավ։ Ռուզաննա Մինասյան (էլեկտրատեխնիկ)- Ինձ թվում է, բոլորի տրամադրության վրա էլ դա շատ վատ է անդրադարձել։ OPT-ից կարող էինք ավելի շատ բան իմանալ, քան մեր բոլոր տեղական ալիքներից՝ միասին վերցված։ Էդգար Միքայելյան (Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի ուսանող)- Ես OPT չեմ նայում, նորմալ եմ նայում, որ անջատել են։ Չթչյան Կարեն (ժողտնտեսության ինստիտուտի ուսանող)- OPT-ի հեռարձակումը դադարեցնելով, փաստորեն, ռուսերեն լեզվից կտրվում ենք։ Հիմա PTP-ն էլ կանջատեն։ Գոնե ռուսերեն էինք լսում, սովորում։

Կարծիքները հավաքեց Լ. Ա.-ն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031