Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԴԱՏԱՎՈՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԻ

Հունվար 20,2001 00:00
dat

Նույնիսկ դատական մարմինների ներկայացուցիչները լուրջ չեն վերաբերվում մեր օրենսդիր մարմնի գործունեությանը։

Այլ կերպ հնարավոր չէ որակել այն փաստը, որ առաջին ատյանի դատավորը տեղյակ չէր երկու ամիս առաջ ԱԺ-ում ընդունված՝ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին։ Սակայն, տեղյակ չլինելով, սխալ որոշում կայացնելու փաստը մեր քաոսային կյանքում այնքան էլ արտառոց երեւույթ չէ։ Դատավորը չի ձգտում իր կայացրած ակնհայտ սխալ որոշումը ժամ առաջ ուղղել։

Հունվարի 15-ին նման դժվարին կացության առաջ կանգնեց Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Սուքոյանը։ Դեկտեմբերի 26-ին հայցվորներ Գեւորգ Մալխասյանի եւ Ռոբերտ Ավագյանի («ԻՐՏԵԿ» ՓԲԸ) միջնորդությամբ արգելանք էր դրվել օրենքների եւ գերատեսչական ակտերի հրատարակությամբ զբաղվող «Ջոինթ Ֆայնենշլ Գրուպ» ՍՊ ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա։ Վերջիններս, սառեցված աշխատանքի հետեւանքով ունեցած հնարավոր վնասների փոխհատուցելու միջնորդությամբ, դիմել էին դատարան։

Դատավոր Ա. Սուքոյանը միջնորդությունը մերժել էր։ Միեւնույն ժամանակ դատավորը տեղյակ չէր, որ նախորդ տարվա նոյեմբեր ամսին ԱԺ-ն օրենքում փոփոխություններ անելու օրինագիծ էր ընդունել։ Փոփոխություններում արձանագրվում է, որ դիմողի պատասխան միջնորդությունը չբավարարելու դեպքում վերացվում է նաեւ հակառակ կողմի միջնորդությամբ ընդունված արգելման միջոցը։ Այսինքն՝ կիրառվում է իրավահավասարության սկզբունքը եւ երկու ընկերություններին թույլատրվում է ազատ աշխատել։ Միջնորդության վերաբերյալ սխալ որոշում կայացնելուց մեկ օր անց օրենքում կատարված փոփոխությունների մասին իմանալուց հետո էլ Ա. Սուքոյանը չշտապեց վերանայել իր վճիռը։ Նախընտրեց այս ակնհայտ պարզ իրավիճակը քննարկել վճռաբեկ դատարանի նախագահի հետ։

Իսկ ՋՖԳ ընկերությունը շարունակում է լուրջ վնասներ կրել։

ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031