Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹՎԱ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ

Հունվար 20,2001 00:00

ՇԱԲԱԹՎԱ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ Վարդան Օսկանյանը Կարդալով թուրքական մի թերթում ինչ-որ միգամած ակնարկ այն մասին, թե հնարավոր է, որ Թուրքիան կցանկանա դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, պրն Օսկանյանը առանց վայրկյան իսկ շունչ քաշելու, սկսեց գովերգել սեփական իմաստուն արտաքին քաղաքականությունը, որի արդյունքն է հարեւան երկրի նման բուռն ցանկությունը: Դյուրահավատ նախարարի ցնծությունը ստիպված էին ընդհատել թուրք դիվանագետները, որոնք հավաստեցին, որ ցանկությունն այնքան էլ բուռն չէ: Անդրանիկ Մանուկյանը Յուրահատուկ անակնկալ մատուցեց Պետեկամուտների նախարարությունը՝ անսպասելիորեն հայտարարելով, որ տնտեսվարող սուբյեկտները պետք է մուծեն եռամսյակի ավելացված արժեքի հարկը ոչ թե մինչեւ փետրվարի 25-ը, ինչպես անցած տարիներին էր, այլ՝ մինչեւ հունվարի 20-ը: Արդյունքում հարկային տեսչություններում առաջացավ խառնաշփոթ եւ բարեխիղճ հարկատուների 300-400 հոգիանոց հերթեր: Հընթացս խաղի կանոնները փոխելու եւ մարդկանց անիմաստ լարվածության մեջ պահելու գործում մեր իշխանավորները մեծ վարպետ են: Հրանտ Վարդանյանը Անցած տարվա վերջին նախագահին կից բիզնեսմենը Երեւանի ֆոնդային բորսայի աճուրդի միջոցով կոպեկներով սեփականացրեց «Լույս» միավորումը, որից հետո այդ գործարանի տնօրեն նշանակեց… այո, կռահեցիք, հիշյալ բորսայի նախագահ Սեդրակ Սեդրակյանին: Խոսակցություններ կան, որ պրն Վարդանյանին են հանձնելու են նաեւ OPT-ի կամ PTP-ի ազատվելիք մետրային ալիքը: Պատկերացնո՞ւմ եք, Քոչարյանին փառաբանող եւ անցյալը փնովող քանի հատ «մուլտիկ» ենք մենք այնտեղ տեսնելու: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել