Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՅՍՐԻՆԸ՝ ԿԱՅՍՐԻՆ, ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻՆԸ՝ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻՆ

Հունվար 19,2001 00:00

ԿԱՅՍՐԻՆԸ՝ ԿԱՅՍՐԻՆ, ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻՆԸ՝ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻՆ «Եթե «Խազանովի թութակին» վանդակով կախեին ՀՀ արդարադատության նախարարության շենքի մուտքի մոտ, նա կոկորդով մեկ կգոռար. «Ընկերներ, արդարադատության նախարարությունը թուղթ չունի, խեղճ վիճակում է հայտնվել։ Բոլոր դիմողները նախարարությանը թող աջակցեն թղթով, այն էլ՝ մեկ տուփ, տուփի մեջ պետք է լինի 500 հատ՝ ոչ պակաս»։ Բայց թուղթ պահանջվեց մոտ 200 փաստաբան հավակնորդներից։ 1 տուփն էլ շուկայական արժեքով 2500 դրամ է, ստացվեց…»։ Փաստաբան հավակնորդներից մեկն այսպես էր գրել «Առավոտ»-ին ուղարկած իր նամակում, որի կապակցությամբ էլ երեկ դիմեցինք արդարադատության նախարարի մամլո քարտուղար Գայանե Աբրահամյանին, թե ինչո՞ւ է պահանջվել թուղթ հունվարի 20-ից առաջ (քննությունների) եւ արդյոք նախարարությունը չունե՞ր միջոցներ քննությունները կազմակերպելու համար։ Նա ասաց. – Որեւէ պետական տուրք փաստաբանների քննություններին մասնակցելու համար՝ «Պետտուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ։ Քննությունները կազմակերպող հանձնաժողովն աշխատում է հասարակական հիմունքներով։ Արդարադատության նախարարությունն իր հաշվին ֆինանսավորել է տպարանում հավակնորդների վկայականները՝ նրանց առաջադրանքները տպագրելու համար։ Ինչ վերաբերում է թղթին, հավակնորդները թուղթ կստանան քննությունների ժամանակ։ Իսկ մեր այն հարցին, թե եղե՞լ են դիմումների ընդունման կապակցությամբ բողոքարկուներ մինչ օրս, Գ. Աբրահամյանը հիշեցրեց, որ բոլոր դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետը եղել է մինչեւ նոյեմբերի 30-ը. «Մեզ համար նշանակություն չուներ 200, 205, թե ավելի շատ հավակնորդ կունենայինք, եւ որեւէ միտում դիմումների ընդունման հետ կապված չի եղել»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել