Դեկտեմբերի 30-ին Ջավախքին վերջապես հասցված էլեկտրամատակարարումը տեւեց ընդամենը 9 օր։ Այս հարցը պարզաբանելու համար դիմեցինք Հատուկ ծրագրերի վարչության պետ, Ջավախքի տարածաշրջանի պատասխանատու Ստեփան Մարգարյանին։
Հոկտեմբերի 15-ին արդեն ավարտված էին կայանի հզորացման աշխատանքները եւ 25 մգվատ հոսանք պիտի մուտք գործեր Ջավախք։ Դեկտեմբերի 30-ին ստորագրվեց եռակողմ պայմանագիր։ Մեր կողմից հանդես էր գալիս Հայէներգոն, վրացական կողմից՝ երկու կազմակերպություն՝ մարզային էներգահամակարգը եւ Վրաստանի էներգաշուկայի էներգիայի մեծածախ առեւտրով զբաղվող կազմակերպությունը։ Սակայն հունվարի 1-ին Հայէներգոն ներքին չհստակեցված խնդիրների պատճառաբանությամբ հաղորդագրություն է ստանում վրացական մեծածախ էներգակազմակերպության մասին։ Հունվարի 1-2-ին ոչինչ չկարողացանք պարզել, միայն 3-ին կապվեցինք նրանց հետ, սակայն սպառիչ պատասխան չստացանք։
– Պայմանագրում չկար այնպիսի կետ, ըստ որի հրաժարվող կողմը պիտի պատասխանատվություն կրի։
– Պայմանագիրը կնքվեց 2 փուլով, մինչեւ ամսի 7-ը, որի ժամանակ պիտի լինեին նախնական երաշխիքային վճարումներ եւ 2-րդ փուլը, որի ընթացքում պիտի կարգավորվեր աշխատանքը ու ապահովվեր պայմանագրի շարունակությունը։ Այսօր վիճակն անորոշ է։ Լարված աշխատում է հայկական դեսպանատունը, անընդհատ կապի մեջ է բոլոր կազմակերպությունների հետ, սակայն առայսօր որեւէ փոփոխություն չկա։
Կարդացեք նաև
– Նախնական պայմանավորվածության ժամանակ ինչ- ինչ տարաձայնություններ ունեցե՞լ եք, ասենք, գնի հարցում։
– Անշուշտ՝ եղել են։ Այդ տարածքում տարիներ ի վեր հոսանքամատակարարումը օրվա մեջ եղել է լավագույն դեպքում մի քանի ժամ։ Ըստ իշխանությունների, վճարումները եղել են 13-20 տոկոս, դա նրանց անհանգստացնող պատճառներից մեկն է։ Սակայն այսօր տեղական մարմինների հավաստմամբ եւ մեր ուսումնասիրությունների համաձայն՝ մարդիկ կարող են եւ պատրաստ են վճարել։ Ի վերջո, համաձայնություն եղել է գնի հարցում եւ կնքվել է պայմանագիր։
ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ