Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՇԱԹԱՂԻ ԴՊՐՈՑՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ

Հունվար 18,2001 00:00
Hambarzum Galstyan

«Միշտ էլ Ղարաբաղի համար ցավ եմ զգացել, դեռ ուսանողական տարիներից Ղարաբաղի կարոտը մխացել է իմ սրտում»,- այսպես է ասել Համբարձում Գալստյանը: Եվ այսօր արցախյան ազատագրված հողը ինչ-որ կերպ վերադարձնում է այդ սերն ու այրումը։ Նա սպանվեց 39 տարեկանում, իր ծննդյան օրվանից 3 օր անց՝ դեկտեմբերի 17-ին։

Վերջերս ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի թիվ 1 դպրոցը անվանակոչվեց Համբարձում Գալստյանի անունով։ Հանդիսությունը բացեց շրջանի հոգեւոր հովիվ հայր Աթանաս վարդապետ Մովսիսյանը։ Անցած տարիներին շատերը չդիմացան իշխանության գայթակղություններին, մոռացան կոչում ու պատասխանատվություն, իսկ նա հայտարարեց. «Հյուծված պետության պայմաններում աններելի շքեղություն է այն, ինչ մենք անում ենք, ճգնաժամային սահմանը, որը կարելի է հանդուրժել, արդեն անցել է»։

Նրա ծննդյան 45 եւ մահվան 6-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում կազմակերպվեց նաեւ քաղաքային գրադարանում։ Նույն օրը Բերձորի նորակառույց եկեղեցում ի հիշատակ Համբարձում Գալստյանի՝ կատարվեց հոգեհանգստյան արարողություն։

Ս. ՀՈՎԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031