Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂԵԿԻՑ Է ՀԱՎԱՏԸ ԵՎ ՍԵՐԸ

Հունվար 18,2001 00:00
Rene levonyan

Հայ ավետարանչական ընկերակցությունը հավատարիմ լինելով յուր որդեգրած ավանդույթին, նոր հազարամյակում եւս, Արցախում եւ Հայաստանի մի շարք քաղաքներում, շուրջ 25 հազար երեխաների համար կազմակերպեց Ամանորին եւ Սուրբ Ծննդյանը նվիրված տոնական միջոցառումներ։

Վերջերս Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի հյուրընկալ օջախում ՀԱԸ-ի հովանավորությամբ տեղի ունեցավ ամանորյա ուրախ տոնահանդես, որտեղ կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրին «Իմ երկնային ընկերը» բեմադրությունը։ Այն պատմում էր մի փոքրիկ տղայի մասին, թե ինչպես Ամանորի գիշերը ծանոթանում եւ մտերմանում է երկնային իր պես փոքրիկ հրեշտակի հետ։ Վերջինս նրան տանելով երկնային թագավորություն, օգնում է իմանալ, թե ինչպես կարելի է վառել ամանորյա տորթի մոմերը… Եվ, իհարկե, տոնահանդեսը չէր կարող կայանալ առանց Ձմեռ պապի եւ Ձյունանուշի։ Նրանք երեխաների համար բազմաթիվ նվերներ էին բերել։

Միջոցառման վերջում բեմ դուրս եկան ՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ վերապատվելի Ռընե Լեւոնյանը եւ նրա տեղակալ, քրիստոնեության դաստիարակության աշխատանքների պատասխանատու Հարութ Ներսիսյանը։ Նրանք ողջունեցին եւ շնորհավորեցին մանուկների ու նրանց ծնողների Ամանորը եւ Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ 2001 թվականը լինի երջանկության ու խաղաղության տարի։

ՆԱԻՐԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031