Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՄՆՈՒՄ ԷՐ՝ ԲՈՒԴԿԻՑ ԼՈՒՅՍ ՔԱՇԵԻՆՔ»

Հունվար 18,2001 00:00
gaa

Օրերս «Առավոտը» տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը արդեն մի քանի օր հոսանքազրկված է, եւ տնօրենը ստիպված լույս է քաշել հիմնարկության հարեւանությամբ գտնվող կոշիկի նորոգման կրպակից։

Այս լուրը ճշտելու համար դիմեցինք ինստիտուտի տնօրեն Արամ Քալանթարյանին։ Ըստ նրա՝ «Հիմնարկության լույսերը անջատվել էին միայն մեկ օրով՝ զուտ տեխնիկական որոշ խնդիրներ լուծելու համար»։ Մի քանի օրով անջատել էին նաեւ հեռախոսները՝ պարտքեր ունենալու պատճառով։ Հիմա պարտքերը մարված են եւ առաջիկա օրերին հեռախոսները կմիացվեն։ Բացի այն, որ ինստիտուտը որեւէ «պարտք ու պահանջ» չունի, շուտով կավարտվեն նաեւ շենքի վերանորոգման՝ պետբյուջեից ֆինանսավորվող աշխատանքները։ Երբ փորձեցինք կոշիկի նորոգման կրպակից ճշտել՝ արդյո՞ք լույս է տարվել հարեւան հիմնարկություն, կոշկակարը բարկացած պատասխանեց. «Դա էր մնում պակաս, որ կոշկակարի բուդկից լույս քաշեին: Դե, որ էդ էլ ինձանից քաշեին, բա էլ պետությունը ո՞ւմ ա պետք»։

Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031