Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՌԱԴԻԿԱԼԸ» ՀԱՍՏԱՏՈՒՄ Է

Հունվար 18,2001 00:00

«Ազատություն» ռ/կ-ի մեկնաբան Հրայր Թամրազյանը հաղորդել է, որ թուրքական «Ռադիկալ» թերթը չի կիսում այն տեսակետը, թե Անկարան Երեւանի հետ մերձենալու ծրագիր առայժմ չունի։ «Ռադիկալը» հայտնել է, թե Թուրքիայի արտգործնախարարությունն այդպիսի ծրագրեր ունի եւ նույնիսկ որոշ տեղեկություններ է հայտնել ծրագրի մասին։ Ծրագիրը կառավարության համար մի ուղեգիծ է, եւ նպատակ ունի Ցեղասպանության բանավեճը փոխադրել Անկարա-Երեւան հարթություն, ինչն, ըստ «Ռադիկալ» թերթի, հնարավորություն կտա թուլացնել Սփյուռքի ազդեցությունը Երեւանի վրա, երկու երկրների միջեւ երկխոսության մթնոլորտ կստեղծի եւ կարագացնի Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման աշխատանքները։ շ

Ինչպես հայտնում է թերթը, Թուրքիան նույնիսկ կարող է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը նախապայման չհամարել Երեւանի հետ երկխոսություն սկսելու համար։ «Ռադիկալի» հրապարակումից պարզվում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն անցյալում էլ է խորհուրդ տվել կառավարությանը հրաժարվել այդ նախապայմանից, բայց կառավարությունը մերժել է այն՝ վախենալով վտանգել իր հարաբերությունները Բաքվի հետ։ «Ցեղասպանության հարցը լուծելու վայրը Վաշինգթոնը կամ Փարիզը չպետք է լինի։ Իսկական հասցեն Անկարան ու Երեւանն են»,- եզրակացնում է թուրքական թերթը։

Հրայր Թամրազյանը նաեւ հաղորդել է, թե մեկ այլ թուրքական թերթ՝ «Հյուրիեթը» գրել է, որ Հայաստանի արտգործնախարարը սխալ է հասկացել Անկարային։ Մեկնաբանելով Օսկանյանի այն հայտարարությունը, թե Անկարան Ցեղասպանության հարցով միջազգային ճնշումների առջեւ տեղի տալով է, որ ցանկանում է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, «Հյուրիեթի» թղթակիցը նշել է, թե ճնշումն իրականում գործադրվում է Վաշինգթոնի կողմից։ Վաշինգթոնն, ըստ «Հյուրիեթի» մոսկովյան թղթակցի՝ ճնշում է բանեցնում ե՛ւ Երեւանի, ե՛ւ Անկարայի վրա՝ հորդորելով նրանց դիվանագիտական հարաբերություններ հաստատել։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031