Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ՀԱՍՏԱՏԵՑ ՄԱՀԱՊԱՏԻԺՆԵՐԸ

Հունվար 17,2001 00:00
dat

Ինչպես գիտեք, ՀՀ զինվորական եւ քրգործերով վերաքննիչ դատարան էին դիմել Արմեն Տեր-Սահակյանը, Ալիկ Գրիգորյանը, Իսրայել Սարգսյանը, Սուրեն Հարությունյանը, Մարզպետ Գրիգորյանը, Ավագ Դավթյանն ու Աղասի Ավետիսյանը, որոնք վիճարկում էին անցյալ տարվա հուլիսի 28-ին իրենց նկատմամբ կայացրած վճիռը (Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի)։

Երեկ խորհրդակցական սենյակից մինչ դուրս կգային դատավորներ Գ. Մելիք-Սարգսյանը, Հ. Տեր-Ադամյանն ու Ս. Ավետիսյանը, դատական նիստի մասնակիցներս փորձարկեցինք մետաղորսիչ կամարի հուսալիությունը։ Այն, ինչպես տեղեկացանք, նախատեսված է գլխավորապես հոկտեմբերի 27-ի դատաքննության համար։ Դատարանը ապացուցված համարեց խմբի գործողությունները (ահաբեկչություն, սպանություններ, սպանությունների փորձեր, շորթում, ապօրինի զենք-զինամթերքի օգտագործում, ՆԳ համակարգում կազմակերպված բանդայի ստեղծում…), ապացուցված համարվեցին նույնիսկ այն գործողությունները, որոնց առաջին ատյանի դատարանն է լսել եւ ոչ՝ իրենք։ Այն տպավորությունն էր, թե դա դատավճիռ չէր, այլ մեղադրական եզրակացության հերթական անգամ ընթերցումը, ինչի արդյունքում էլ առաջին ատյանի հուլիսի 28-ին կայացրած վճիռը մնաց անփոփոխ, բացառությամբ՝ Իսրայել Սարգսյանի, որի 9 տարի ազատազրկմանը «կից»՝ բանտային 2 տարվա ռեժիմը հանվեց։

Ամբաստանյալների վերաքննիչ բողոքը չբավարարվեց, քանի որ դատարանը իր «ներքին համոզումով» գտավ, որ «նրանց արարքները ճիշտ են որակվել եւ տրվել են համաչափ պատիժներ»։ Համաչափ պատիժների մեջ հիշեցնեմ, որ մնացին 2 մահապատիժները՝ Ա. Տեր-Սահակյանի եւ Ա. Գրիգորյանի։

– Ո՞նց պիտի հոգի տաք,- լսվեց դատավորներին ուղղված մի մոր ճիչ։ Իսկ ամբաստանյալներից Աղասի Ավետիսյանի մայրն ուշագնաց եղավ հենց դահլիճում։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031