Երեկ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ ներկայացան այս անգամ 56 «դիմորդներ», որոնք շարունակեցին (քրեական իրավունքից) դատավորների 2001թ. պաշտոնեական պիտանիության ցուցակներում ընդգրկվելու համար իրենց քննությունը։ Նախորդ՝ քաղաքացիական իրավունքից, քննությանը ներկայացել էին 65-ից 62-ը։ Եվ նրանց հատկացվեց 7 ժամ՝ վճիռ երկնելու համար։ «Դիմորդները» ներկայացել էին անձնագրերով եւ վկայականներով եւ, երբ լսում էին իրենց անուն-ազգանունները, սրտատրոփ «գցվում» էին քննասենյակներ։ «Ոտքի տակ ընկնող» լրագրողների նկատմամբ ավելի բարեհաճ էին։ Կարող էիր լսել.
– Ազիզ ջան, մի քիչ էս կողմ կայնի, մտնեմ ներս։ (Հետաքրքիր է միայն մի բան. հնարավոր դատավորների ցուցակում հայտնվելուց եւ դատավոր դառնալուց հետո՞ էլ մեզ կդիմեն նմանօրինակ փաղաքուշ բառերով)։
Ու մենք քաշվում էինք մի կողմ։ Տեղեկացանք, որ դեռ ստուգող հանձնաժողով չի ձեւավորվել, քանի որ այն հաստատվում է աշխատանքների կոդավորումից հետո։
Ռ. Մ.