Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ

Հունվար 17,2001 00:00
chanaparh

Հայաստանի ճանապարհները «ճանապարհաշնորհքի» բերելու ցանկությամբ տրանսպորտի եւ կապի նախարարության ներդրումների եւ շինարարական ծրագրերի (ՆՇԾ) վարչությունը նախապատրաստել եւ Համաշխարհային բանկի հետ համաձայնեցրել է Եղեգնաձոր-Երեւան-Սեւան-Դիլիջան-Վանաձոր-Ալավերդի-Այրում ավտոմայրուղու վերականգնման ծրագիրը։ Այն պետք է իրականացվի «Լինսի» հիմնադրամի միջոցներով։ Արժեքը կազմում է մոտ 39 մլն ԱՄՆ դոլար։ Բացի նշված մայրուղու մոտ 366 կմ ճանապարհահատվածի վերականգնումից, նախատեսվում է կատարել Մալիշկա ավանի շրջանցումը, Երեւան քաղաքի շրջանցումը, նաեւ՝ ավարտել Սեւանի թունելի շինարարությունը։ Նույն՝ ՆՇԾ վարչությունը կառավարության՝ Մեղրիի տարածաշրջանի զարգացման հիմնախնդիրների մասին որոշման համաձայն, կատարել է նաեւ Շվանիձոր-Նյուվադի եւ Մեղրի-Շվանիձոր հանրապետական նշանակության ավտոճանապարհների նորոգման նախագծային աշխատանքները։

Ի դեպ, երկաթգիծը վերականգնելու համար անհրաժեշտ է 600 մլն դրամ, առանց հաշվի առնելու Կապան կայարանի սկզբնամասի սողանքային երեւույթների վերացման աշխատանքները, որոնց իրականացման համար 2001թ. պետբյուջեով միջոցներ չեն նախատեսված։ Սակայն պետք է ըմբռնումով մոտենալ. չէ՞ որ այս տարվա բյուջեն շա՜տ «իրատեսական» է։

Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031