Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՂԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՆԴՈՐՐ Է

Հունվար 16,2001 00:00
dex

Պետեկամուտների նախարարն ու դեղ ներկրողները պայմանավորվածություն են ձեռք բերել մինչեւ ապրիլի 1-ը հիվանդացածության ողջ սպեկտորը չթանկացնել։

Այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը։ Առաջին անհրաժեշտության շուրջ 27 խումբ դեղամիջոց կպահպանի իր գինը։ Մինչեւ ապրիլի 1-ը, ըստ Անդրանիկ Մանուկյանի, կուսումնասիրվի իրավիճակը, որից հետո կորոշվի՝ գնա՞լ փոփոխությունների, թե՞ ոչ։ Դեռեւս պրն Մանուկյանը խուսափում է կանխատեսումներ անել ապրիլի 1-ից սպասվող փոփոխությունների մասին։

Պետեկամուտների նախարարը համաձայնեց լրագրողներից մեկի այն դիտարկման հետ, թե ներկրողները ստիպված իրենց վնասների հաշվին են գնալու այդ քայլին։ «Իհարկե, նրանք որոշ վնասներ կրելու են, բայց մենք կօգնենք, որպեսզի այդ վնասները այն աստիճանի չհասնեն, որ ձեռնարկությունները լուծարվեն կամ սնանկանան»,- նշեց պրն Մանուկյանը։ Սակայն պետեկամուտների նախարարը ժխտեց «Առավոտի» այն լուրը, թե ներկրողները պնդում են, իբր Անդրանիկ Մանուկյանը ասել է՝ դեղերը վաճառեք մի գնով, իսկ հաշվապահությունը ներկայացրեք մեկ այլ թվով։

Թե երկու կողմերից որն է իրավացի, դատել չենք կարող, քանի որ հանդիպումներն անցնում են «փակ գաղտնի»։ Թեպետ պրն Մանուկյանն անընդհատ խոսում է կեղծ ինվոյսային արժեքներով դեղ ներկրողների մասին, այդուհանդերձ մինչ օրս չի ցանկանում հրապարակել նրանց անունները։

Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031