Եվ գնահատականները ավելի սուր ու դաժան դարձան
Իր գնահատականներին Անդրանիկ Մարգարյանի եւ Տիգրան Թորոսյանի արձագանքները քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սուրեն Սուրենյանցը համարում է խիստ զգայական. «Իսկ որ ՀՀԿ խորհուրդը գոնե անցած մեկ տարում քաղաքական դիրքորոշում չի արտահայտել՝ կարելի է համոզվել հետեւելով գործընթացներին։ ՀՀԿ-ն այսօր լավագույնս կախված է գործադիր իշխանությունից։ Եվ այլեւս պարզ չէ՝ այս կուսակցությունն ազատակա՞ն, ազգայնակա՞ն, թե՞ այլ արժեքների կրող է։ Այսօր ՀՀԿ-ն, ըստ էության, գաղափարական անորոշության մեջ է, չունի հստակ քաղաքական կողմնորոշում»։
Փորձեցինք պարզել, թե արդյոք Ալբերտ Բազեյանը կիսո՞ւմ է այս նույն գնահատականները։ Մանավանդ որ, Քոչարյանի հետ տարաձայնությունների շուրջ պնդումների հարցում նախկին քաղաքապետի պատասխանը փոքր- ինչ վերապահ էր. «Նա ավելի լուրջ բան ասաց, որ նախագահի հետ հակասություններ ունի երկրի զարգացման հեռանկարների շուրջ (խոսքը, մասնավորապես, օրենքի գերակայության եւ միայն իրավական ճանապարհով Հայաստանի զարգացման անհրաժեշտության մասին էր- Ա. Ի.)։ Սրանից ավելի քաղաքական մոտիվացիա չի՛ կարող լինել։ Բազեյանի եւ Քոչարյանի հակասությունների ֆոնի վրա, երբ Անդրանիկ Մարգարյանը խոսում է իր, ՀՀԿ-ի եւ նախագահի գաղափարական ընդհանրության մասին՝ ամեն ինչ ասված է»։
Սուրեն Սուրենյանցի համոզմամբ, Բազեյանը հարցազրույցում հաստատել էր նախօրեին տրված իր գրեթե բոլոր գնահատականները։ Ի դեպ, պրն Սուրենյանցն ասաց, թե ՀՀԿ-ն մամուլից է տեղեկանում կադրային նշանակումների մասին:
Կարդացեք նաև
Ա. Ի.