Երեկ հայտնի դարձավ, որ Խոսրով Մելիքիչի կազմակերպած Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված Հանրապետության հրապարակի «Ապրիլի 24» ժողովրդական անունով կնքված «տոնակատարության» հրավառության արդյունքում լուրջ վնասվածքներ է կրել Երեւանի պատմության թանգարանի տանիքը։ Սա էլ երկրորդ դեպքն է. վերջերս Ազատության հրապարակում տեղի ունեցած տոնակատարության պատճառով էլ հրդեհվել էր Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի տանիքը։ Երեւանի պատմության թանգարանի տանիքի վիճակն այնքան լուրջ էր, որ աշխատակիցները վախենում էին Հանրապետության հրապարակում օրերս շարունակվելիք հրավառության պտուղներից։
Ս. Ս.