Գիտությունների ազգային ակադեմիայում «Ազատամարտի վետերանների միություն» հասարակական-քաղաքական կազմակերպությունը երեկ խորհրդաժողով էր հրավիրել։ Կազմակերպության անդամների հիմնական անհանգստությունը կապված էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օրերս Ադրբեջան կատարած այցի հետ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը ծաղկեպսակ էր դրել 1990-ին Բաքվում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունն իրականացնողների եւ ռուս զինվորների ջարդարարների գերեզմանին. մեծ վիրավորանք հասցնելով հայ ժողովրդին։ Ըստ ԱՎՄ-ի քաղաքական քարտուղար Ալեքսան Հարությունյանի՝ հայ ժողովուրդը միշտ էլ ունեցել է սեփական կարծիք, ուստի այժմ իր դժգոհությունն է արտահայտում կատարվածի առնչությամբ։ «Օգտվելով հայ զինվորի հիշատակը վառ պահելու անհրաժեշտությունից, բողոքում ենք՝ մեր ժողովրդի կրած տառապանքի եւ կորստի պատասխանատվությունից ելնելով»,- ասաց Ա. Հարությունյանը։
ՀՀ Վետերանների խորհուրդը մեծ վրդովմունքով նամակ էր հղել Վլ. Պուտինին։ Նամակում ԱՎՄ-ն քննադատում է ՌԴ նախագահի քայլը եւ իր ցավն է հայտնում, որ այն կատարվել է ռազմավարական դաշնակցի կողմից։
Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ